Խորհրդարանի տղամարդ պատգամավորների անակնկալը կանանց` Մարտի 8-ի առթիվ (վիդեո)
PoliticsՀՀ Ազգային ժողովի տղամարդ պատգամավորները յուրահատուկ ձեւով են շնորհավորել կանանց Մարտի 8–ի կապակցությամբ:
Տարբեր խմբակցությունների պատգամավորները բերամաղթանքներ են ուղել կանանց, այնուհետեւ անուն առ անուն նշել իրենց կին գործընկերներին:
Մարտի 8-ի կապակցությամբ կանանց շնորհավորել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Սիրելի կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Կանանց իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։
Ուզում եմ խոստովանել, որ մենք իսկապես դեռ շատ անելիքներ ունենք ձեր քաղաքական մասնակցության աճի, տնտեսական հզորացման և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ։ Մեր հասարակության մեջ դեռ փակված չէ նաև ընտանեկան բռնության խիստ ամոթալի էջը։
Ձեր ամենաակտիվ ներգրավմամբ պիտի կառուցենք այն Հայաստանի Հանրապետությունը, որտեղ դուք ազատորեն կարարեք, կստեղծագործեք և պարզապես երջանիկ կլինեք ոչ թե քույր, կին, մայր, դուստր լինելու, այլ ուղղակի իրավահասավար ՀՀ քաղաքացի լինելու շնորհիվ»,- ասվում է նրա ուղերձում։