Գայի պողոտայում մարտի 10-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն
PoliticsԵրեւան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչեւ Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաեւ Գայի պողոտա-Թոթոթվենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթեւեկության թողունակությունը մեծացնելու եւ հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
ՃՈ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխության արդյունքում Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթեւեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: