Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան-ԵՄ հարաբերությունների նրբերանգները. առաջնային նպատակը՝ մտահոգությունների փարատում. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուրին էլ հասկանալի է, որ Եվրամիությունը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է։ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սկսել են ակտիվանալ 1990-ական թթ. կեսերին, երբ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ արտաքին քաղաքականություն բարձրացավ։

Հաշվի առնենք, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական միջազգային ֆինանսական դոնորներից է, և համագործակցության եզրերն ընդգրկում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպես ժողովրդավարությունը, օրենսդրական բարեփոխումները, տնտեսությունը, գիտությունը, կրթությունը և այլն։

Իսկ Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որի ստորագրումից արդեն երեք տարի ժամանակ է անցել, սակայն դեռևս ոչ բոլոր ԵՄ անդամ երկրներն են այդ համաձայնագիրը վավերացրել, որպեսզի այն ուժի մեջ մտնի։ Եվ, ըստ էության, համաձայնագրի կիրարկումը սկզբում նախատեսված ժամանակահատվածից բավականին հետ է ընկել։ Ուստի, Հայաստանի համար կարևոր խնդիր է ԵՄ անդամ երկրների հետ համապատասխան աշխատանք տանել, որպեսզի գոնե այս տարի այն ուժի մեջ մտնի, որի արդյունքում կբարձրանա Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը, ինչը ազդեցություն կունենա նաև Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վրա։

Այս ֆոնին ուշագրավ էր, որ արձակուրդ գնալուց մեկ օր առաջ՝ մարտի 9-ին, մեկօրյա աշխատանքային այցով վարչապետ Փաշինյանը եղավ Բրյուսելում։ Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ապա Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ 

Դատելով այս հանդիպումներից հետո տարածված պաշտոնական հաղորդագրություններից՝ կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի համար կարևոր նշանակություն կարող էր ունենալ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը, քանի որ հենց նա է գլխավորում Եվրոպական միության իշխանության գործադիր մարմինը, սակայն Փաշինյանի այցի շրջանակներում չէր նախատեսված հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Շատ ուշագրավ էր Փաշինյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այս հանդիպումը յուրահատուկ էր նրանով, որ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն որևէ Եվրոպական քաղաքական ընտանիքի մաս չի կազմում, քանի որ դեռևս չի ձևավորել իր գաղափարական ուղղվածությունը, իսկ ԵԺԿ-ի անդամներ են Հայաստանից այնպիսի քաղաքական ուժեր, որոնց Փաշինյանը համարում է իր քաղաքական հակառակորդները։

Մեծ է ԵԺԿ-ի ազդեցությունը ԵՄ-ի կողմից տարվող քաղաքական ուղեգծում, քանի որ այդ կուսակցությունը մեծամասնություն է կազմում Եվրախորհրդարանում, իսկ 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում ԵԺԿ-ի հաղթանակից հետո Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հենց ԵԺԿ-ի կողմից է առաջադրվել որպես հանձնաժողովի նախագահ։ 

Այս հանդիպումների կոնտեքստը նոր երանգներ է ստանում այն դեպքում, երբ մեծ թվով փորձագետներ վարչապետի ունեցած այցերը կապում են ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի հետ, քանի որ Հայաստանի եվրոպական գործընկերները որոշակի վերապահումներ ունեն սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ այն առումով, որ ՀՀ իշխանությունները այդ առիթով փորձագիտական կարծիք ստանալու նպատակով չեն դիմել եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովին։

Եվ, ըստ էության, վարչապետի հիմնական գործը Բրյուսելում եղել է եվրոպացի գործընկերների մտահոգությունները փարատելը, բայց թե որքանով է ստացվել և ինչ ուղերձներ են փոխանցել եվրոպացիները, պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia