Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը. ամեն տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ

Economics

Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, ոչը նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները եւ Սփյուռքի ներուժը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, կռավարության նիստում հայտարարեց Բարչձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նշվեց, որ այս ծրագրի արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագերով այցելել  «գիտության եւ նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական եւ բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել  ներդրողների եւ վենչուրային կապիտալիստների:

Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը, որն էլ իր հերթին ստեղծում է նոր կապեր հայ ձեռներեցների համար ընդլայնելու համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունը ու հնարավորությունները:

Ծրագրի կարեւորագույն փաստը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչեւ 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ Կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն եւ կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու եւ մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է: 

Ծրագրի շրջանակներում 15 ստարթափերները եւ ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տեւողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի Համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին եւ իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություննից:

2020թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան էր ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը եւ ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող ճանաչվեցին 5 ձեռներեցներ, ովքեր կստանան 100% ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ մատուցեց Դրեյփերի համալսարանի նախագահը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը եւ գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրեցին 50% կրթաթոշակ  սովորելու Դրեյփերի համալսարանում: Բարձր գնահատելով այս ծրագրի կարեւորությունը «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց հոգալու 3 հաղթողների հավելյալ 50% ուսման վարձը:

2020թ. նախատեսվում է նմանատիպ եւս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների:

Ծրագիրն իր տեսակով առաջին եւ խոշորագույն ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական եւ բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյանհովտի մասնաճյուղի կողմից: 

ՀԲԸՄ հարյուրամյա պատմության շնորհիվ ստեղծվել են այնպիսի կապեր ամբողջ աշխարհի հետ, որոնց ներգրավվածությունը ծրագրում էականորեն կբարձրացնի եւ՛ ծրագրի, եւ՛ մասնակիցների արդյունավետությունը:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ` ՀՀ կառավարության 2019 թվականիհուլիսի 10-ի «ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան:

Հակոբ Արշակյանը նշեց, որ քանի որ առաջին անգամ է այս ծրագիրը գործարկվում, տարվա վերջին արդյունքների ամփոփում կիրականացնեն. «Նախորդ տարի մենք 2019 թվականը 2018-ի նկատմամբ տեխնոլոգիական ոլորտի ընդհանուր շրջանառության 30 տոկոս աճ ենք ունեցել: Կարծում եմ՝ առնվազն նույն տեմպերով պետք է առաջ գնանք»:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia