Yerevan, 05.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2020-2021 ուս­տար­վա հա­մար մա­գիստ­րո­սի կրթա­կան ծրագ­րով կհատ­կաց­վի 1373 անվ­ճար տեղ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը տվյալ բնագավառում, մասնավորապես` մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը կազմակերպել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև պատրաստել մասնագետներ, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները, Արցախի Հանրապետությունը, պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը:

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը ձևավորվել են 2014 թվականի հոկտեմբերի 23-ին կառավարության N1191-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին համապատասխան:

2020-2021 ուստարվա՝ պետության կողմից անվճար տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: 

Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, մաթեմատիկայի, գյուղատնտեսական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ընդհանուր առմամբ 2020-2021 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1373 տեղ, որից մրցութային կարգով 80 տեղ կհատկացվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ. առաջին՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում, երկրորդ՝ լայն մտահորիզոն ունեցող մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը, բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը: Նախատեսված են պահուստային տեղեր, որոնք կհատկացվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող, ինչպես նաև բանակից զորացրված դիմորդներին: Պահուստային տեղերի բաշխումն իրականացվում է ընդունելության մրցույթի անցկացմանը զուգընթաց և մինչև ուսումնական տարվա սկիզբը դրանք հատկացվում են բուհերին:

Նախագծում ընդունելության տեղերը ձևավորելիս սոցիալական խմբերը չեն ներառվել, քանի որ պետության կողմից ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կարգավորվում է 2006 թ.-ի հուլիսի 27-ի կառավարության N1183-Ն որոշմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մագիստրոսի կրթական ծրագրով կրթությունը շարունակում են բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները, ուստի բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության համամասնական շարունակականությունն ապահովելու նպատակով մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության 40 տեղ հատկացվել է բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը:

Նշվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների համար մասնագետների պատրաստմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun