Yerevan, 09.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կորոնավիրուսի փոթորիկը կանցնի, բայց մենք կապրենք այլ աշխարհում. Յուվալ Նոյ Հարարի

International news

Իսրայելացի հայտնի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել է «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։

Այս փոթորիկը կանցնի։ Բայց ընտրությունը, որը կանենք հիմա, կարող է փոխել մեր կյանքը ապագա շատ տարիների համար։

Շատ կարճաժամկետ արտակարգ միջոցառումներ կդառնան կյանքի մի մասը։ Դա է արտակարգ իրավիճակների էությունը։ Դրանք արագացնում են պատմական գործընթացները։ Որոշումները, որ սովորական կյանքում տարիներով քննարկումների առարկա կլինեին, կայացվում են ժամերի ընթացքում։ Գործարկվում են նորաստեղծ եւ անգամ վտանգավոր տեխնոլոգիաները, քանի որ ոչինչ չանելու ռիսկերն ավելի մեծ են։ Ամբողջական երկրներ ծառայում են որպես «փորձարարական կենդանիներ» մեծամասշտաբ սոցիալական փորձարկումներում։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ բոլորն աշխատում են տնից եւ հաղորդակցվում միայն հեռավորության վրա։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ դպրոցները եւ համալսարանները դառնում են առցանց։ Սովորական ժամանակներում կառավարությունները, բիզնեսներն ու կրթական խորհուրդները երբեք չէին համաձայնի նման փորձերի անցկացմանը։ Բայց սրանք նորմալ ժամանակներ չեն։

Ճգնաժամի այս ժամանակաշրջանում մենք հատկապես պետք է կայացնենք երկու կարեւոր ընտրություն։ Առաջինը տոտալիտար վերահսկողության եւ քաղաքացիների հզորացման միջեւ է, երկրորդը՝ ազգային մեկուսացման եւ գլոբալ համերաշխության միջեւ։

Հսկողություն՝ «մաշկի տակի»

Էպիդեմիան կանգնեցնելու համար բնակչությունը պետք է ենթարկվի հստակ կանոնների։ Կա սրան հասնելու երկու հիմնական ճանապարհ։ Մեթոդներից մեկն այն է, որ  կառավարությունը հսկի եւ պատժի նրանց, ովքեր խախտում են կանոնները։ Այսօր՝ մարդկային պատմության մեջ առաջին անգամ տեխնոլոգիաները թույլ են տալիս անընդհատ հսկել բոլորին։ Հիսուն տարի առաջ ԿԳԲ-ն չէր կարող Խորհրդային միության 240 միլիոն բնակչին 24 ժամ հետեւել, ոչ էլ կարող էր հույս ունենալ, որ ամբողջ հավաքված ինֆորմացիան արդյունավետորեն մշակվում է։ ԿԳԲ-ն հենվում էր մարդ-գործակալների եւ վերլուծաբանների վրա եւ պարզապես չէր կարող ստիպել մարդ-գործակալին հետեւել յուրաքանչյուր բնակչի։ Բայց այժմ կառավարությունները կարող են հենվել ամենուրեք տեղակայված սենսորների եւ հզոր ալգորիթմների վրա՝ միս ու արյունից կազմված ուրվականների փոխարեն։ Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում որոշ կառավարություններ արդեն իսկ կիրառում են հսկողական գործիքներ։ Ամենանշանակալի դեպքը Չինաստանն է։  Մարդկանց սմարթֆոնները մանրամասն հետեւելով, օգտագործելով հարյուր միլիոնավոր դեմք ճանաչող տեսախցիկներ եւ պարտավորեցնելով մարդկանց ստուգել եւ զեկուցել իրենց մարմնի ջերմաստիճանը եւ առողջական վիճակը՝ Չինաստանի ղեկավարները կարող են ոչ միայն արագորեն ճանաչել իդենտիֆիկացնել կորոնավիրուսի կասկածյալ կրողներին, այլեւ հետեւել նրանց քայլերին եւ նույնականացնել ցանկացածին, ով նրանց հետ կոնտակտ է ունեցել։ Մի շարք հեռախոսային ծրագրեր զգուշացնում են քաղաքացիներին վարակված հիվանդների հետ իրենց մոտիկության մասին։

Այս տեսակ տեխնոլոգիան չի սահմանափակվում միայն Արեւելյան Ասիայով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս լիազորեց երկրի անվտանգության ծառայությանը կիրառել վերահսկողական տեխնոլոգիաները, որոնք սովորաբար պահվում են ահաբեկիչների դեմ պայքարի համար՝ հետեւելու կորոնավիրուսով հիվանդներին։ Երբ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը մերժեց թույլատրել այդ միջոցառումները, Նեթանյահուն ճեղքեց այն «արտակարգ դրության» միջոցով։

Դուք կարող եք պնդել, որ սրանում ոչ մի նոր բան չկա։ Վերջին տարիներին կառավարություններն ու կորպորացիաները օգտագործել են ավելի բարդ տեխնոլոգիաներ մարդկանց հետեւելու, վերահսկելու եւ մանիպուլացնելու համար։ Ամեն դեպքում եթե մենք ուշադիր չլինենք, էպիդեմիան կարող է կարեւոր ջրբաժան դառնալ վերահսկողության պատմության մեջ։ Ոչ միայն որովհետեւ կարող է սովորական դարձնել զանգվածներին վերահսկող գործիքների տեղակայումը երկրներում, որոնք դեռեւս հրաժարվում են դրանցից, այլ ավելի շատ այն պատճառով, որ դա խորհրդանշում է դրամատիկ անցում «վերմաշկայինից» «ներմաշկային» վերահսկողության։

Մինչ այս, երբ ձեր մատը դիպչում էր սմարթֆոնի էկրանին եւ սեղմում հղման վրա, կառավարությունը ցանկանում էր իմանալ, թե կոնկրետ ինչ էր սեղմում ձեր մատը։ Բայց կորոնավիրուսի պայմաններում հետաքրքրության կենտրոնը փոխվում է։ Հիմա կառավարությունը ցանկանում է իմանալ ձեր մատի ջերմաստիճանը եւ արյան ջերմաստիճանը մաշկի տակ։

Արտակարգ պուդինգը

Խնդիրներից մեկը, որին մենք բախվում ենք, երբ փորձում ենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում հսկողության տակ, այն է, որ մեզանից ոչ մեկ հստակ չգիտի, թե ինչպես է վերահսկվում եւ ինչ կարող են գալիք տարիները բերել իրենց հետ։ Վերահսկողական մեխանիզմները զարգանում են գլխապտույտ արագությամբ, եւ այն, ինչ 10 տարի առաջ գիտական ֆանտաստիկա էր թվում, այսօր արդեն հնացած նորություն է։ Պատկերացնենք հիպոթետիկ կառավարություն, որը պահանջում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կրի բիոմետրիկ թեւնոց, որը վերահսկում է մարմնի ջերմաստիճանը եւ սրտի աշխատանքի հաճախությունը օրը 24 ժամ։ Ստացված տվյալները հավաքվում եւ վերլուծվում են կառավարության ալգորիթմների կողմից։ Ալգորիթմները կիմանան, որ դուք հիվանդ եք, անգամ մինչեւ դուք ինքներդ դրա մասին կտեղեկանաք, եւ նրանք նրանք նաեւ կինանան, թե որտեղ եք եղել, ում եք հանդիպել։ Վարակման շղթան կարող էր կտրուկ կարճանալ, եւ անգամ կտրվեր։ Այսպիսի համակարգը կարող էր հավանաբար կանգնեցնել էպիդեմիան մի քանի օրում։ Հրաշալի է հնչում, այնպես չէ՞։

Խնդիրը, սակայն, այն է, որ դա կարող է օրինական դարձնել նոր, սարսափելի վերահսկողական համակարգը։ Եթե դուք գիտեք, օրինակ, որ ես սեղմել եմ Fox News-ի հղման վրա, ոչ թե CNN-ի, դա կարող է ձեզ որեւէ բան ասել իմ քաղաքական հայացքների եւ հնարավոր է, անգամ իմ անձի մասին։ Բայց եթե դուք կարող եք վերահսկել, թե ինչ է կատարվում իմ մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման եւ սրտի կծկումների հաճախության հետ, երբ ես նայում եմ որոշակի տեսանյութ, դուք կարող եք հասկանալ, թե ինչն է ինձ ստիպում ծիծաղել, լացել, եւ ինչն է ինձ իսկապես բարկացնում։

Կարեւոր է հիշել, որ ջղայնությունն, ուրախությունը, ձանձրույթն ու սերը բիոլոգիական երեւյթներ են, ինչպես տաքությունն ու հազը։ Նույն տեխնոլոգիան, որ ճանաչում է հազը, կարող է նաեւ ճանաչել ծիծաղը։ Եթե կորպորացիաները եւ կառավարությունները սկսեն մասսայաբար հավաքել մեր կենսաչափական տվյալները, նրանք կարող են մեզ ճանաչել շատ ավելի լավ, քան մենք ինքներս, եւ հետագայում նրանք կարող են կանխատեսել ոչ միայն մեր զգացմունքները, այլեւ ղեկավարել դրանք եւ վաճառել մեզ այն, ինչ ցանկանում են․ լինի դա ապրանք, թե քաղաքական գործիչ։ Կենսաչափական վերահսկողությունը դեպքում Cambridge Analytica-ի տվյալների հակերության տակտիկան կարող է Քարե դարից թվալ։ Պատկերացրեք Հյուսիսային Կորեան 2030 թվականին, երբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի կենսաչափական թեւնոց օրը 24 ժամ։ Եթե լսեք Մեծ առաջնորդի ելույթները եւ թեւնոցը նշմարի ջղայնությունը մատնող նշաններ, դուք կորած եք։

Դուք կարող եք, իհարկե, կենսաչափական վերահսկողությունը արդարացնել որպես ժամանակավոր միջոցառում արտակարգ իրավիճակի ժամանակ։ Այն կվերանա, երբ արտակարգ իրավիճակն ավարտվի։ Բայց ժամանակավոր միջոցառումները զզվելի հատկություն ունեն վերապրելու արտակարգ իրավիճակները, հատկապես քանի որ միշտ ինչ-որ արտակարգ իրավիճակ է թաքնված հորիզոնում։ Իմ հայրենիք Իսրայելում, օրինակ, 1948 թվականին հայտարավեց արտակարգ իրավիճակ 1948 թվականի Անկախության պատերազմի ընթացքում, որը արդարացնում էր մի շարք ժամանակավոր միջոցառումներ՝ մամուլի գրաքննությունից եւ հողերի բռնագրավումից մինչեւ պուդինգ պատրաստելու հատուկ հրահանգներ (ես կատակ չեմ անում)։ Անխակության պատերազմը երկար ժամանակ է, ինչ հաղթանակով ավարտվել է, բայց Իսրայելը արտակարգ իրավիճակը ավարտված չի հայտարարել եւ չի չեղարկել 1948 թվականի շատ «ժամանակավոր» միջոցառումները (արտակարգ պուդինգի հրամանը գթասրտորեն չեղարկվել է 2011-ին)։

Անգամ երբ կորոնավիրուսից վարակվածների թիվը նվազի մինչեւ 0, որոշ տվյալների քաղց ունեցող կառավարությունները կարող են պնդել, որ պետք է պահեն կենսաչափական վերահսկողության համակարգերը, որովհետեւ վախենում են կորոնավիրուսի երկրորդ ալիքից, կամ քանի որ էբոլայի նոր տեսակ է զարգանում կենտրոնական Ասիայում, կամ որովետեւ․․․ գաղափարը հասկանալի է։ Վերջին տարիներին մեծ պայքար է ընթանում մեր գաղտնիության շուրջ։ Կորոնավիրուսային ճգնաժամը կարող է այդ պայքարի առանցքը դառնալ։ Քանի որ երբ մարդիկ պետք է ընտրեն գաղտնիության եւ առողջության միջեւ, նրանք որպես կանոն կընտրեն առողջությունը։

Օճառի ոստիկանությունը

Մարդկանց՝ առողջության եւ գաղտնիության միջեւ ընտրության առջև կանգնեցնելն է փաստացիհանդիսանում խնդրի արմատը։ Քանի որ սա կեղծ ընտրություն է։ Մենք կարող ենք եւ պետք է վայելենք ե՛ւ գաղտնիությունը, ե՛ւ առողջությունը։ Մենք կարող ենք ընտրել պաշտպանել մեր առողջութունը եւ կանգնեցնել կորոնավիրուսի պանդեմիան ոչ թե համընդհանուր վերահսկողական ռեժիմների միջոցով, այլ ավելի շուտ քաղաքացիներին հզորացնելու միջոցով։ Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի էպիդեմիան զսպելու ամենահաջող ջանքերից մի քանիսը իրականացվել են Հարավային Կորեայի, Թայվանի եւ Սինգապուրի կողմից։ Չնայած այս երկրները որոշակիորեն օգտվել են հետեւող ծրագրերից, նրանք ավելի շատ հենվում էին մանրամասն թեստավորման, ազնիվ հրապարակումների եւ լավ տեղեկացված հանրության հետ համագործակցության ցանկության վրա։

Կենտրոնացված մոնիտորինգն ու խիստ պատիժները միակ տարբերակը չեն մարդկանց ստիպելու հետեւել կանոններին։ Երբ մարդկանց ներկայացվում են գիտական փաստեր եւ երբ մարդիկ վստահում են իրենց իշխանություններին, որոնք ներկայացնում են այս փաստերը, քաղաքացիները կարող են անել ճիշտ քայլեր առանց իրենց թիկունքից հետեւող  Մեծ եղբոր։ Մոտիվացված եւ լավատեղյակ բնակչությունը սովորաբար ավելի հզոր եւ արդյունավետ է, քան վերահսկվող, անկիրթ բնակչությունը։

Դիտարկենք, օրինակ ձեռքերն օճառով լվանալը։ Սա հանդիսանում է մարդկանց հիգիենայի ոլորտում մեծագույն ձեռքբերումներից մեկը։ Այս պարզ գործողությունը ամեն տարի միլիոնավոր կյանքեր է փրկում։ Չնայած մենք սա սովորական ենք համարում, գիտնականները միայն 19-րդ դարում են բացահայտել ձեռքերը օճառով լվանալու կարեւորությունը։ Նախկինում անգամ բժիշկներն ու բուժքույրերն էին մի վիրահատությունից անցնում մյուսին առանց ձեռքերը լվանալու։ Այսօր միլիարդավոր մարդիկ ամեն օր լվանում են իրենց ձեռքերը, ոչ թե որովհետեւ վախենում են օճառի ոստիկանությունից, այլ ավելի շուտ հասկանում են փաստերը։ Ես լվանում եմ իմ ձեռքերը օճառով, քանի որ լսել եմ վիրուսների եւ բակտերիաների մասին, ես հասկանում եմ, որ այս փոքրիկ օրգանիզմները կարող են հիվանդությունների պատճառ դառնալ եւ ես գիտեմ, որ օճառը կարող է վերացնել դրանք։

Բայց այսպիսի պատրաստակամության եւ համագործակցության մակարդակի հասնելու համար վստահություն է պետք։ Մարդիկ պետք է վստահեն գիտությանը, պետք է վստահեն իշխանություններին եւ վստահեն լրատվությանը։ Վերջին տարիների ընթացքում անպատասխանատու քաղաքական գործիչները դիտավորյալ նվազեցրել են գիտության, իշխանությունների եւ լրատվության  հանդեպ վստահությունը։ Հիմա նույն անպատասխանատու քաղաքական գործիչները երեւի հրապուրված են ավտորիտարիզմի ուղով գնալու գաղափարով՝ պնդելով, որ չես կարող վստահել հանրությանը՝ անելու ճիշտ քայլեր։

Սովորաբար տարիների ընթացքում քայքայված վստահությունը չի կարելի վերականգնել մեկ գիշերվա ընթացքում։ Բայց սրանք նորմալ ժամանակներ չեն։ Ճգնաժամի շրջանում մտքերը նույնպես կարող են արագ փոխվել։ Դուք կարող եք տարիներով դաժան վեճեր ունենալ ձեր հարազատների հետ, բայց երբ արտակարգ դեպք է տեղի ունենում, հանկարծ բացահայտում եք վստահության եւ բարեկամության թաքնված պաշար, եւ շտապում եք օգնել իրար։ Վերահսկողական ռեժիմ կառուցելու փոխարեն դեռ ուշ չէ վերականգնել մարդկանց վստահությունը գիտության, իշխանությունների եւ լրատվության հանդեպ։ Մենք վստահաբար պետք է օգտվենք նոր տեխնոլոգիաներից նույնպես, բայց այս տեխնոլոգիաները պետք է հզորացնեն քաղաքացիներին։ Ես միանշանակ կողմ եմ մարդկանց մարմնի ջերմաստիճանն ու արյան ճնշումը վերակահսկելուն, բայց այդ տվյալները չպետք է օգտագործվեն ամենակարող կառավարություն ստեղծելու համար։  Փոխարենը, այդ տվյալները պետք է մեզ օգնեն ավելի տեղեկացված անձնական որոշումներ կայացնել, ինչպես նաեւ կառավարությանը հաշվետու դարձնել իր որոշումների համար։

Եթե ես կարողանայի իմ առողջական վիճակին հետեւել 24 ժամ շարունակ, ես ոչ միայն կիմանայի՝ արդյոք առողջապես վտանգավոր եմ դարձել այլ մարդկանց համար, այլեւ թե որ սովորույթներն են օգնում իմ առողջությանը։ Եւ եթե ես կարողանայի ստանալ եւ վերլուծել կորոնավիրուսի տարածման վստահելի վիճակագրություն, կկարողանայի հասկանալ՝ արդյոք կառավարությունը ճշմարտությունն է ասում, եւ արդյոք այն իրականացնում է ճիշտ քաղաքականություններ էպիդեմիայի դեմ պայքարում։ Երբ մարդիկ խոսում են վերահսկողության մասին, հիշեք, որ նույն վերահսկողական տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ոչ միայն կառավարության կողմից մարդկանց վերահսկելու համար, այլ մարդկանց կողմից՝ կառավարությանը վերահսկելու համար։

Կորոնավիրուսի էպիդեմիան, այսպիսով, քաղաքացիության մեծ թեստ է։ Մոտակա օրերին մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրի՝ վստահել գիտական տվյալներին եւ առողջապահական փորձագետներին՝ դավադրության անհիմն տեսությունների եւ սեփական շահերն առաջ տանող քաղաքական գործիչների փոխարեն։ Եթե չկարողանանք ճիշտ ընտրություն կատարել, կարող ենք հրաժարվել մեր ամենաթանկ ազատություններից՝ մտածելով, որ դա միակ ճանապարհն է պաշտպանելու մեր առողջությունը։

Մենք պետք է գլոբալ մտածենք

Երկրորդ կարեւոր ընտրությունը, որ մենք պետք է կատարենք, ազգային մեկուսացման եւ գլոբալ համերաշխության միջեւ է։ Ե՛ւ ինքը էպիդեմիան, ե՛ւ դրա հետեւանք տնտեսական ժգնաժամը գլոբալ խնդիրներ են։ Դրանք կարող են լուծվել միայն գլոբալ համագործակցության միջոցով։

Նախ եւ առաջ, վիրուսը հաղթահարելու համար մենք պետք է գլոբալ կերպով տարածենք ինֆորմացիան։ Դա է մարդկության ամենամեծ առավելությունը վիրուսների համեմատ։ Կորոնավիրուսը Չինաստանում եւ կորոնավիրուսը Միացյալ Նահանգներում չեն կարող կիսվել ինֆորմացիայով, թե ինչպես վարակեն մարդկանց։ Բայց Չինաստանը կարող է ԱՄՆ-ին կորոնավիրուսի եւ դրա հաղթահարման մասին արժեքավոր դասեր տալ։  Այն, ինչ իտալացի բժիշկը բացահայտում է Միլանում վաղ առավոտյան, կարող է երեկոյան մարդկանց փրկել Թեհրանում։ Երբ ՄԹ կառավարությունը չի կողմնորոշվում մի քանի քաղաքականությունների միջեւ, այն կարող է խորհուրդ ստանալ կորեացիներից, ովքեր արդեն իսկ այդպիսի երկընտրանքի առջև էին կանգնել մեկ ամիս առաջ։ Բայց որպեսզի սա տեղի ունենա, մենք գլոբալ համագործակցության եւ վտահության կարիք ունենք։

Երկրները պետք է ձգտեն ազատորեն կիսվել տեղեկատվությամբ եւ համեստորեն խորհուրդ հարցնել, եւ պետք է ի վիճակի լինեն վստահել տվյալներին եւ դատողություններին, որ ստանում են։ Մենք նաեւ գլոբալ ջանքերի կարիք ունենք բժշկական սարքավորումների՝ հատկապես թեստերի եւ շնչառական սարքերի արտադրության եւ մատակարարման համար։ Փոխանակ յուրաքանչյուր երկիր փորձի ինքը անել դա տեղում, կուտակել ինչ-որ տեսակի սարքավորումներ, կորդինացված գլոբալ ջանքերը կարող են մեծապես արագացնել արտադրությունը եւ ապահովել կյանքեր փրկող սարքավորումների ավելի արդարացի բաշխում։ Ինչպես երկրներն են ազգայնացնում հիմնական ոլորտները պատերազմի ընթացքում, կորոնավիրուսի դեմ մարդկության պայքարը կարող է պահանջել «մարդկայնացնել» առանցքային արտադրական ուղիները։ Կորոնավիրուսի մի քանի դեպքով հարուստ երկիրը պետք է ձգտի թանկարժեք սարքավորումներն ուղարկել շատ դեպքեր գրանցած ավելի աղքատ պետություն՝ վստահելով, որ եթե եւ երբ նա հետագայում օգնության կարիք ունենա, մյուս երկրները կհասնեն օգնության։

Մենք պետք է դիտարկենք նմանատիպ գլոբալ ջանքեր բժշկական անձնակազմի միավորման հարցում։ Երկրները, որոնք ներկայումս ավելի քիչ են վնասվել, կարող են իրենք բժշկական պարագաներն ուղարկել աշխարհի ամենից վնասված տարածաշրջաններ, ե՛ւ որպեսզի օգնեն նրանց իրենց կարիքի մեջ, ե՛ւ որպեսզի արժեքավոր փորձ կուտակեն։ Եթե հետագայում էպիդեմիայի կենտրոնը փոխվի, օգնությունը կարող է հոսել հակառակ ուղղությամբ։

Գլոբալ համագործակցությունը կենսականորեն անհրաժեշտ է տնտեսական ճակատում նույնպես։ Հաշվի առնելով տնտեսության եւ մատակարարման ուղիների գլոբալ բնույթը՝ եթե յուրաքանչյուր կառավարություն անի իր ուզածը՝ ամբողջապես անտեսելով մնացածին, արդյունքը կլինի քաոսն ու խորացող ճգնաժամը։ Մենք կարիք ունենք գործողությունների գլոբալ պլանի, եւ մենք դրա կարիքը շատ շտապ ունենք։

Գլոբալ համաձայնության հասնելու մյուս պահանջը ճանապարհորդությունն է։ Ամիսներով բոլոր միջազգային թռիչների չեղարկումը հսկայական դժվարություններ կարող է առաջացնել եւ բարդացնել կորոնավիրուսի դեմ պայքարը։ Երկրները պետք է համագործակցեն, որպեսզի գոնե փոքրաթիվ կարեւոր ճանապարհորդները կարողանան հատել սահմանները՝ գիտնականներ, բժիշկներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ բիզնեսմեններ։ Սա կարող է իրականացվել գլոբալ համաձայնագրի ընդունման դեպքում, որ ճանապարհորդները նախնական ստուգում կանցնեն իրենց երկրներում։ Եթե գիտեք, որ միայն մանրամասն ստուգված ճանապարհորդներին են թույլատրել մտնել օդանավ, դուք ավելի շատ կձգտեք ընդունել նրանց ձեր երկրում։

Դժվախտաբար, ներկայումս երկրները դժվար թե անեն այս քայլերը։ Միջազգային հանրությանը կլանել է խմբակային պարալիզացումը։ Կարծես տանը մեծեր չկան։ Դեռ շաբաթներ առաջ համաշխարհային ղեկավարները կարող էին արտակարգ հանդիպում նախաձեռնել և գործողությունների միասնական պլան մշակել։ Մեծ յոթնյակի երկրները միայն այս շաբաթ կարողացան տեսակոնֆերանս կազմակերպել եւ այն չհանգեցրեց նման պլանի։

Նախորդ գլոբալ ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին էին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը եւ 2014 թվկաանի Էբոլայի էպիդեմիան, ԱՄՆ-ն ստանձնեց համաշխարհային լիդերի դերը։ Բայց ԱՄՆ ներկա ղեկավարությունը հրաժարվում է լիդերի դերից։ Այն հստակորեն ընդգծել է, որ մտածում է միայն ԱՄՆ–ի հզորության մասին ավելի, քան մարդկության ապագայի։

Այս ղեկավարությունը լքեց անգամ իր ամենամոտ դաշնակիցներին, երբ արգելեց բոլոր թռիչնքերը ԵՄ-ից, այն նախօրոք չծանուցեց ԵՄ-ին այդ մասին, և չխորհրդակցեց նրանց հետ։ Այն ապշեցրեց Գերմանիային՝ ենթադրաբար 1 միլիարդ դոլար առաջարկելով գերմանական դեղագործական ընկերությանը՝ Covid-19–ի պատվաստանյութի մոնոպոլիայի իրավունքի դիմաց։ Անգամ երբ ներկա ղեկավարությունը վերջապես փոխում է քաղաքականությունը եւ մտածում է գործողությունների գլոբալ պլանի մասին, քչերը կհետեւեն մի լիդերի, ով երբեք պատասխանատվություն չի վերցնում իր վրա, երբեք չի ընդունում սխալները, եւ ով անընդհատ բոլոր ձեռքբերումները սեփականացնում է՝ մեղքերը թողնելով այլոց վրա։

Եթե ԱՄՆ-ի՝ թափուր մնացած տեղը չլրացվի այլ երկրների կողմից, ոչ միայն ավելի դժվար կլինի կանգնեցնել ներկա էպիդեմիան, այլեւ դրա ժառանգությունը կշարունակի թունավորել միջազգային հարաբերությունները գալիք տարիներին։ Ամեն դեպքում ամեն ճգնաժամ նաեւ հնարավորություն է։ Մենք պետք է հուսանք, որ ներկա էպիդեմիան կօգնի մարդկությանը գիտակցել գլոբալ անհամաձայնության բերած մեծ վտանգը։

Մարդկությունը պետք է ընտրություն կատարի։ Արդյոք մենք կգնա՞նք միասնականության բացակայության ճանապարհով, թե՞ կբռնենք գլոբալ սոլիդարության ուղին։ Եթե մենք ընտրենք բաժանվածությունը, սա ոչ միայն կերկարացնի ճգնաժամը, այլեւ հավանաբար պատճառ կդառնա ավելի վատ աղետների ապագայում։ Եթե ընտրենք գլոբալ սոլիդարությունը, այն կհաղթի ոչ միայն կորոնավիրուսին, այլեւ բոլոր ապագա էպիդեմիաներին եւ ճգնաժամներին, որ կհարվածեն մարդկությանը 21-րդ դարում։

 
IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms