Yerevan, 15.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անանուն մեղադրանքներ կամ պատվերով համերգ

«ՉԻ» զրուցակիցն է Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Լազար Եսայանը.

- Շրջանառության մեջ է դրվել ձայնագրություն, որի շրջանակներում Դուք հայտարարում եք, թե ղեկավարությունն արդեն որոշել է՝ Դուք եք լինելու ամբիոնի վարիչի պաշտոնում, և դա այլևս քննարկման ենթակա չէ: Եթե նման հայտարարություն եք անում, ըստ էության, մրցույթն արդեն կասկածի տակ է դրվում: Ի՞նչ եք նկատի ունեցել՝ սա ասելով:

-Այո, ես նշել եմ, որ վերադառնում եմ, և իմ հայտարարություններն ամեն մեկը կարող է մեկնաբանել իր ընկալածի չափով: Խնդիրն այն է, որ ցանկացած ղեկավար իրեն իրավունք կարող է վերապահել ունենալ նախընտրելի թեկնածու, բայց սա չի նշանակում, որ դրանով որոշվում են մրցույթի արդյունքները կամ ելքը: Ինչ վերաբերում է «քննարկման ենթակա է» արտահայտությանը, ապա ես նկատի եմ ունեցել այն, որ չեմ պատրաստվում քննարկել իմ ղեկավարության կողմից կայացրած որոշումը:

Հայտարարությունն արված է հետևյալ իմաստով՝ ես վերադառնում եմ՝ հայտ ներկայացնելով այդ պաշտոնի համար, և դրա մասին տեղյակ է նաև բժշկականի ղեկավարությունը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք անցնում են փակ-գաղտնի քվեարկության պայմաններում, և որևէ մեկը չի կարող դրանց ելքի վերաբերյալ նախօրոք հայտարարություններ անել։

- Լարվա՞ծ են Ձեր և ամբիոնի աշխատակիցների հարաբերությունները: 

- Ես ընդհանրապես նման լարվածություն չեմ զգացել: Այդպիսի բան պարզապես չկա: Եթե լիներ, ապա ընտրությունների նախնական՝ ամբիոնական նիստի երաշխավորության փուլում, փակ-գաղտնի ընտրություններում, ամբիոնի 21 մասնակիցներից 18-ն ինձ հաջորդ փուլի համար չէր երաշխավորի: Այս դեպքում ես եմ Ձեզ հարց տալիս՝ եթե փակ-գաղտնի քվեարկության ժամանակ 18 մարդ համաձայնություն է տալիս, որ ինձ հետ ցանկություն ունի աշխատելու, էլ ինչի մասին կարող է խոսք լինել:

- Ձեզ նաև մեղադրում են՝ ասելով, թե Ձեր ջանքերով անհետացել են պետպատվերի համար հատկացված նյութերը, կլինիկայում ամբիոնի աշխատակիցներից թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկայում աշխատելու համար «կռեսլոյի» գումարներ եք հավաքել, որը երբեմն ավելի շատ է եղել, քան նրանց ստացված աշխատավարձը, մինչդեռ պայմանագրով սահմանված չի եղել, որ ամբիոնի աշխատակիցները պետք է գումար վճարեն: 

- Խնդիրն այն է, որ եթե ամբիոնի աշխատակիցը զբաղվում է կլինիկական աշխատանքով, այսինքն՝ հիվանդներ է ընդունում և նրանց ծառայություններ մատուցում, բնականաբար, հիվանդները պետք է վճարեն: Երևանի բշժկական համալսարանի կլինիկաները բարեգործական հաստատություններ չեն: Միայն անվճար բուժօգնություն է ցուցաբերվում նրանց համար, ովքեր ձևակերպված են պետպատվերով: Ի տարբերություն այլ բուժհաստատությունների՝ այստեղ շատ ավելի խիստ է վերահսկվում գործընթացը, և ամեն ինչ ընթանում է օրենքին համապատասխան: Այն ժամանակ էլ, երբ հայտարարվում էր, որ ցանկացած մուծում պետք է մուտք արվի դրամարկղ, որոշ մարդկանց ձեռք չէր տալիս: Ամբողջը մեզ մոտ փաստաթղթավորված է: Տարիների հաշվապահություն կա, և անպատասխանատու հայտարարություններին կարող եմ հակադրել այն ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, որն այսօր կա:

Խոսքն այստեղ «կռեսլոների» մասին չէ: Խոսքն այցելուի վճարման մասին է: Կարգն այսպիսին է՝ բժշկական համալսարանի ղեկավարությանն կողմից կա սահմանված գնացուցակ: Այդ գնացուցակի շրջանակներում էլ ծառայություններ են մատուցվում, և ծառայության համար այցելուն վճարում է դրամարկղում: Համապատասխան վճարից հոնորար է գոյանում նաև բժշկի համար, որը գումարվում է նրա աշխատավարձին: Իսկ դեղորայքն անցնում է դեղատուն-պահեստ-կլինիկա օղակներով, և հետո հաշվարկվում է նյութածախս: Եթե դեղորայքը յուրացվել է, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք մենք սպասարկել այցելուներին: Ինչո՞վ են նրանք բուժվել: Զավեշտալի մեղադրանք է: Ես կուզենայի նաև հրապարակման հեղինակը բացատրեր, թե ես ինչպես կարող էի ֆինանսական յուրացումներ անել, եթե ես ընդհանրապես իրավունք չունեմ բժշկական համալսարանում ֆինանսական գործարքներ կատարել: Այդպիսի իրավունք ունի միայն համալսարանի ղեկավարը:

- Ձայնագրության մեջ նաև ասել եք. «Իմ գալուց հետո առաջին խնդիրը լինելու է այն, թե քանի սենյակ եմ ես զբաղեցնելու: Դա պիտի լինի, և դա ես անմիջապես կքննարկեմ իմ ղեկավարության հետ: Համապատսախան սենյակներում, համապատասխան դրույքներով մենք կաշխատենք: Բնականաբար, ես չեմ ասի, որ դուք վճարումներ չեք անելու: Բնականաբար պիտի անեք: Եթե «կռեսլո» պիտի զբաղեցնեք, ուրեմն՝ պիտի վճարեք: Ի՞նչ գումար և ինչպե՞ս՝ դա ես նույնպես իմ ղեկավարության հետ կքննարկեմ»: Ինչպես կբացատրեք Ձեր այս հայտարարությունը: 

-Այս շենքում գործում է երեք հիմնարկություն՝ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնն է, նոր ստեղծված ընդհանուր ստոմատոլոգիայի կուրսը և թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկան: Բոլորն էլ օգտվում են այս շենքի ու կլինիկայի ծառայություններից: Խնդիրն այն է, որ պետք է հստակեցվի, թե որ սենյակներում են աշխատելու թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի աշխատակիցները, որի պարագայում նրանք կընդունեն այցելուներ:

Գումարի մասով էլ ասեմ հետևյալը: Ուսումնական գործընթացում ընդգրկված մարդիկ՝ կլինիկական օրդինատորները և ուսանողները, պետք է կարողանան պացիենտին սպասարկել համապատսախան զեղչերով: Գործում է կարգ, համաձայն որի՝ ուսանողին կամ կլինիկական օրդինատորին այցելուն հաստատված գնացուցակի 50 տոկոսի չափով պետք է վճարեր: Սա ընդունված կարգ է ամբողջ աշխարհում՝ ուսանողի կամ կլինիկական օրդինատորի կողմից սպասարկվող քաղաքացիներն այդ ծառայությունների համար կամ չեն վճարում կամ էլ մեծ տոկոսանոց զեղչերից են օգտվում: Այսօր չեմ կարող ասել՝ ինչպես է, քանի որ համալսարանում կլինիկական աշխատանքով չեմ զբաղվում:

Հիմա նորից եմ կրկնում այն, ինչ ասել եմ ձայնագրության մեջ: Եթե «կռելսո» պետք է զբաղեցնեն, ուրեմն պետք է վճարեն: Կրկնում եմ՝ սա միայն այցելուի ընդունելության պայմաններում: Եթե այցելու են ընդունում և ծառայություն մատուցում, ուրեմն պետք է «կռեսլոյի» համար վճարեն, եթե ոչ, ուրեմն՝ ոչ: Եթե «կռեսլո» են զբաղեցնում, ուրեմն հիվանդ են ընդունում, եթե ընդունում են, ուրեմն պետք է վճարեն: Կարգն այդպիսին է: Իսկ թե ինչքան պետք է վճարեն, սա իմ լիազորություններից դուրս է, դա որոշվում է գնացուցակին համապատասխան, այնպես որ ես խոսել եմ օրինական գործարքի մասին: Եվ այդտեղ որևէ արտառոց բան չկա:

Եթե որևէ մեկը կարող է ասել, թե ես մեկից գումար եմ վերցրել, այսպես կոչված «ռեկետով» եմ զբաղվել, խնդիր չկա, ես պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել:

Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, նիստը ձայնագրել:

- Առջևում ընտրություններ են, և ես կարծում եմ, որ այս ամենն արվում է դրանք խոչընդոտելու համար: Փորձում են ինձ մի հոգեվիճակի բերել, որ ես հրաժարվել մասնակցել ընտրություններին: Բայց ես վստահեցնում եմ, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին: Թող ընտրվի նա, ով արժանի է:

Հ.Գ. Հրապարակման մեջ խոսք էր գնում այն մասին, որ Լազար Եսայանը հաջողությունների է հասել եղբոր շնորհիվ, ով համարվում է Աղվան Հովսեփյանի յուրայիններից մեկը: Մեզ հետ զրույցում Լազար Եսայկանն ասաց, թե ինքը չի հրաժարվում իր ազգականներից, պարզապես քանի առիթ է ներկայացել, ուզում է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն իր կարիերայի բարձունքին հասնելու համար: «Իմ կարիերան սկսվել է դեռևս 1992-93թթ.: Շնորհակալ եմ Ալֆրեդ Ֆրանսովիչին, Գոհար Օհանյանին (նրանք եղել են թիվ 2 ստոմատոլոգիական կլինիկայի՝ այդ տարիների գլխավոր բժիշկները), Արզիկ Պետրովնային, իմ առաջին ռեկտոր Վիլեն Պարույրովիչին (նրա օրոք ես սկսել եմ աշխատել համալսարանում), Գոհար Քյալյանին, Արա Միքայելի Մինասյանին (նրա օրոք 2002-2003թթ. ես աշխատել եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ), Արտյոմ Մաքսիմի Քուշկյանին, Դերենիկ Դումանյանին, ինչպես նաև այսօրվա ղեկավարությանը՝ Միքայել Նարիմանյանին և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Այս բոլոր մարդիկ իմ կարիերայի և առաջընթացի համար ունեցել են մեծ դեր ու նշանակություն»,- ասաց «ՉԻ» զրուցակիցը: 

Հաջորդիվ ձեր ուշադրությանը կներկայացնենք գործող ամբիոնի վարիչի մեկնաբանությունները՝ կատարվածի վերաբերյալ: Հավելենք, որ համալսարանականները զրպարտություն և հերյուրանք են որակել հրապարակումը: Այս առիթով հավելենք, որ առաջիկայում կանդրադառաննք նաև պատվիրատուների և պատվերն ընդունողների՝ այս հարցում անձնական շահագրգռություններին:

Գոհար Վեզիրյան

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market