Ջուլիետտա Ստեփանյանի ընտանիքը. Տեսեք, թե ով է նրա ամուսինը
LifestyleBRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների ընտանիքները: Այս անգամ զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի հետ: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը պատմել է կնոջ՝ Ջուլիետտա Ստեփանյանի հետ ծանոթության, Լեհաստանից վերադառնալու պատճառի, 3 դուստրերի եւ 7 թոռների մասին:
Կինս՝ Ջուլիետտա Ստեփանյանը, ծնվել է 1951 թվականին՝ Գյումրիում: Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1972-1995 թվականներին աշխատել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական թատրոնում, որտեղ էլ ծանոթացել ենք եւ սկսել մեր համատեղ կյանքի ուղին՝ ունենալով երեք դուստր:
Ավագ դուստրս՝ Շուշանիկը, ծնվել է 1974 թվականին: Պարարվեստի ուսումնարնն է ավարտել, բայց, ցավոք, իր մասնագիտությամբ չի աշխատում: Ապրում է Արցախում, տնային տնտեսուհի է: Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ Ժանետան, Անին եւ Լուսինեն:
Միջնեկ աղջիկս՝ Սաթենիկը, ծնվել է 1978 թվականին: Նա նույնպես պարարվեստի ուսումնարանն է ավարտել: Այժմ Լեհաստանում է ապրում, ունի երկու երեխա՝ Տաթեւիկն ու Ռաֆին:
Փոքր դուստրս՝ Արուսյակը, ծնվել է 1988 թվականին: Գեղարվեստաթատերական ինստիտուտն է ավարտել: Նա էլ իր մասնագիտությամբ չի զբաղվում. աշխատում է Լեհաստանի դեսպանատանը: Արուսիկս երկու տղա ունի՝ Արմանն ու Ալեքսը:
Շարունակությունն՝ այստեղ


