Ի՞նչ պատահեց 2014-ին Մալայզիայից Չինաստան թռչող ինքնաթիռի հետ. 239 մարդ մինչև օրս համարվում է անհետ կորած
LifestyleԵկեք անկեղծ լինենք: Երբ 2014 թվականի գարնան սկզբին Մալայզիայից Չինաստան թռչող ինքնաթիռն անհետացավ, հազիվ թե որևէ մեկը կարող էր կանխատեսել, որ այն չի գտնվի նույնիսկ 6 տարի անց: Որովհետև խոշոր ինքնաթիռների հետ, այն էլ մեր ժամանակներում, նման բաներ չեն պատահում:
Բայց պատահեց: Երկար ժամանակ ընդհանրապես որևէ հետք չկար: Հինգ տարի առաջ վերջապես հայտնաբերվեցին ինքնաթիռի երեք մասեր, բայց մասնագետները մինչև հիմա էլ վերջնական եզրակացություն չեն կարողանում տալ՝ ինչպես են դրանք պոկվել ինքնաթիռից:
Որոնողներն ուղղակի հրաժարվել են բոլոր անսովոր վարկածներից և հիմնվել են այն փաստերի վրա, որոնք անհերքելի են: Իսկ մեզ հայտնի փաստերը սրանք են: 2014 թվականի մարտի 8-ին ինքնաթիռը, որում 239 մարդ կար, օդ է բարձրացել Կուալա Լումպուրից և ուղղություն է վերցրել դեպի Պեկին, բայց մոտ 40 րոպեից անհասկանալի պատճառով կտրուկ շրջադարձ է կատարել և գնացել հարավ՝ դեպի Հնդկական օվկիանոս: Այսքանն արձանագրվել է արբանյակների կողմից:
Մնացածը «եթե»-ներ են:
Եթե ինքնաթիռը դիսպետչերների ազդանշաններին չի պատասխանել, ուրեմն այնտեղ ողջ մարդ չի մնացել: Եթե չի մնացել, ուրեմն ինքնաթիռը թռիչքը շարունակել է այսպես կոչված ավտոպիլոտով, այսինքն` ինքնուրույն: Վառելիքը բավականացնելու էր 6 ժամի: Հենց այս հավանական ենթադրություններից ելնելով էլ մասնագետները հաշվարկել են, թե 6 ժամ թռչելուց հետո օվկիանոսի որ հատվածը կարող էր ընկնել մալայզիական ինքնաթիռը:
Առանձնացվեց մի տարածք՝ մոտավորապես հինգ Հայաստանի չափ, և նավերը սկսեցին ուսումնասիրել այնտեղ ծովի հատակը հատուկ սարքերով: Դա բավական դժվար գործ էր: Մասնագետներից մեկը դիպուկ է նկատել՝ մենք լուսնի մակերևույթին շատ ավելի լավ ենք ծանոթ, քան օվկիանոսի հատակին: Իսկապես, լուսնի մակերեսը գոնե տեսնում ենք, նույնիսկ անզեն աչքով ենք տեսնում, ծովի հատակը Հնդկական օվկիանոսի այդ հատվածում ընդհանրապես մինչև հիմա որևէ մեկը չի տեսել: Փորձագետներից մեկն այսպիսի համեմատություն էր արել: Պատկերացրեք, որ դուք ուզում եք գտնել մոտ յոթանասուն մետր երկարությամբ ինքնաթիռ Փենսիլվանիա նահանգում՝ մթության մեջ, չունենալով նույնիսկ այդ նահանգի քարտեզը:
Կային մարդիկ, որոնք պնդում էին՝ իզուր եք փնտրում հենց այդ վայրում: Կանադացի օդաչու Քրիս Գուդֆելոուն, օրինակ, պատահածից տասն օր անց իր տեսությունն էր առաջ քաշել և հիմա էլ պնդում է՝ դեն նետեք բոլոր արտառոց վարկածները, պետք է ելնել ամենահավանական ենթադրությունից՝ օդաչուների խցիկում ինչ-որ բան սկսել է այրվել, ծուխը լցվել է, կապը դիսպետչերների հետ խափանվել է, և օդաչուները միակ ճիշտ որոշումն են կայացրել՝ ինքնաթիռն ուղղել դեպի մոտակա կղզին, որտեղ օդակայան կա: Բայց չեն կարողացել ինքնաթիռը տեղ հասցնել: Կանադացին ասում էր՝ տվեք ինձ հինգ միլիոն դոլար որոնողական աշխատանքները կազմակերպելու համար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը, որը բոլորովին այլ վայրում է գտնվում:
Շարունակությունն՝ այստեղ