Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կշեռքներին անախորժություններով լի օր է սպասվում․ ապրիլի 21-ի աստղագուշակը

Lifestyle

Ցուլ: Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:

Երկվորյակ: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալած նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք ընտանեկան վեճերից, դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Այդպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում:

 

Խեցգետին: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա։ Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի իրադարձություններով:

Առյուծ: Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է, կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին: Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է՝ սիրային հարաբերություն սկսեք:

Կույս: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել և չխառնել հույզերն ու գործնական շահերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

 

Կշեռք: Անախորժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ: Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

Կարիճ: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե՛ անձնական և թե՛ գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր գործերը խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում։ Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Կարիճները հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:

Աղեղնավոր: Առավել զգոն և շրջահայաց եղեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Կայացրած որոշումների համար հնարավոր է զղջաք։ Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:

Այծեղջյուր: Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց, անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:

Շարունակությունն՝ այստեղ

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors