Հենց այս պատճառով երբեք չի կարելի նշել 40-ամյակը
LifestyleՄեզանից յուրաքանչյուրին կյանքում գոնե մեկ անգամ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու չի կարելի նշել 40 ամյակը:
Հարցը չունի սպառիչ պատասխան. ոմանք այն կապում են վաղնջական սնահավատությունների հետ, ոմանք' կրոնի, մոգության կամ առասպելաբանության: Դժվար է գտնել հարցին առնչվող որևէ հիմնավոր փաստ:Սնահավատությունը հիմնված է միմյայն նախորդ սերունդների ու շրջապատի մարդկանց փորձի ու ավանդույթների վրա:
Շատերը 40 թիվը ասոցացնում են մահվան հետ , և կարծում, որ քառասնամյակը նշելուց հետո դժվար թե ապրեն մինչև հաջորդ հոբելյան կամ կունենան մեծ անհաջողություններ , հիվանդություններ կամ դժբախտություն:
Օրինակ, ճապոնացիները 4-ը համարում են մահվան նշան, որի պատճառով Ծագող Արևի երկրում շենքերում 4-րդ հարկ չի նշվում: Այդ պատճառով էլ այնտեղ չեն նշում քառասնամյա հոբելյանը:
Աֆրիկական շամանները նույնպես խորհուրդ չեն տալիս նշել 40 ամյակը, ասելով որ 40 տարեկանից հետո մարդու հոգին մահանում է:
Այնուամենայնիվ ինչու՞մ է կայանում 40 թվի գաղտնիքը, ինչպե՞ս են այն կապում քառասնամյակը չնշելու հետ:
Ասում են, որ վաղնջական ժամանակներից այս թիվն իր մեջ կրում է բացասական էներգիա: Հենց 40-րդ օրն է հանգուցյալի հոգին լքում երկիրն ու երկինք բարձրանում: Սկսած 17-րդ դարից քրիստոնեության մեջ ներմուծվեց մի արարողակարգ, որով որոշվում էր մասունքների սրբությունը' եթե մահից 40 օր հետո ննջեցյալի մարմինը պահպանվում էր անապակ, ապա նրան դասում էին սրբերի կարգում:
40 թվին հանդիպում ենք նաև Աստվածաշնչի էջերում:
Այսպես' 40 օր տևեց Աստծո ուղարկած ջրհեղեղը, որը ոչնչացրեց երկրի վրա եղած շնչավոր ամեն բան.
40 տարի Մովսեսն հրեաներին տարավ անապատով մինչև Ավետյաց Երկիր հասնելը.
40 օր Մովսեսն անցկացրեց Սինա լեռան վրա.
40 օր Հիսուսը ծոմ պահեց անապատում.
40 օր անցավ Հիսուսի Հարությունից մինչև Համբարձում.
Մուսուլմանների մոտ նույնպես հիշատակվում է այս խորհրդավոր թիվը' հենց 40տարեկանում Մուհամմեդը դարձավ մարգարե, իսկ օրինակ ինկերի մոտ, Արևի Տաճարից դուրս էին գալիս հեց 40 ճառագայթներ:
Ծննդաբերությունից հետո 40-րդ օրն է կինը մաքրվում, նորածնին մինչև 40 օրեկան ցույց չեն տալիս այլ մարդկանց:
Եթե անդրադառնանք թվերի մոգությանը, ապա Տարոյի խաղաթղթերում 40-ը, ինչպես նաև 4-ը համապատասխանում են Մ տառին, որը նշանակում է մահ (4-ը ֆիզիկական մահն է, իսկ 0-ն'հոգևոր): Այսպիսի համընկնում կա նաև հրեական այբուբենում'«մեմ» տառին համընկնում է «40» թիվը:
Մեր նախնիները «հարգում» էին «40» թիվը. դա կապված էր նախ այն բանի հետ, որ այս թվի վրա էր հիմնված նրանց հաշվողական համակարգը և բացի դրանից, նրանք գտնում էին, որ 40 ամյա սահմանը դա անցում է կյանքի մի փուլից մյուսին: Չէ որ, հնում կյանքի տևողությունը հազվադեպ էր անցնում այդ տարիքից և նա, ով անցնում էր այդ տարիքը, համարվում էր հարգալից ծեր:Գոյություն ուներ նաև մի կարծիք, որ իբր 40-ից հետ պահապան հրեշտակը լքում է մարդուն և մահվան առաջ նա դառնում է խոցելի: Ուստի կարծում էին, որ նշելով 40 ամյակը մարդը «ձեռնոց է նետում» «գերանդիավոր սևազգեստ պառավին»:
Շարունակությունն՝ այստեղ