Yerevan, 05.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այստեղ պայքարը դժվար է լինելու. պաշտպանը՝ Գուրգեն Խաչատրյանի կալանավորման որոշման մասին

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի պաշտպանները ստիպված կլինեն միջազգային ատյաններում բարձրացնել Խաչատրյանների շուրջ ստեղծված խնդիրները։ Այս մասին ասօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գուրգեն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։

«Կա չգրված օրենք, որը մինչեւ հիմա պահպանվում էր. մի տնից 2 հոգու չեն ձերբակալում, իսկ այս դեպքում ունենք մի տնից մի քանի հոգի։ Այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո միանգամից վկայում են այն մասին, որ կալանավորումն անխուսափելի էր։ Առավել եւս եթե հաշվի առնենք այն մոտեցումներն ու զարգացումները դատարանների հետ կապված։

Գագիկ Խաչատրյանի միջնորդություններն, ըստ էության, քննում էր մեկ դատավոր ու հանկարծ այնպես ստացվեց, որ այդ դատավորի արձակուրդի ժամանակ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացումը տեղափոխվեց այս նստավայր եւ մակագրվեց այն դատավորին, ով քննում էր Գուրգեն Խաչատրյանի խափանման միջոցի միջնորդությունը։ Երբ Կարեն Խաչատրյանի միջնորդությունը մեկ անգամ կալանավորման հետ կապված արդեն գրավ կիրառվեց, հաջորդ երկարացման դեպքում նորից այս դատարանում եւ նորից այս դատավորին մակագրվեց ու նորից կալանավորեց Կարեն Խաչատրյանին։ Միայն այն փաստը, որ կա նույն դատավորին մակագրելու հարցը, դա արդեն խնդիր է»,- ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ վերջին մի քանի օերրի ընթացքում տասը խուզարկություն է իրականացվել Խաչատրյաններին պատկանող բնակարաններում ու գրասենյակներում.

«Այստեղ պայքարը շատ դժվար է լինելու։ Հունվարի 24-ից Գուրգեն Խաչատրյանը գտնվում էր ստորագրության տակ, մինչեւ մարտի վերջ դա բավարար էին համարում, որպեսզի նրա պատշաճ վարքագիծը ապահովվեն։ Հայտարարությունից հետո հանկարծ որոշվեց՝ չէ, Գուրգեն Խաչատրյանն այլեւս կխոչընդոտի գործի քննությանը եւ նրան պետք է կալանավորել։ 1 տարի ու մի քանի ամիս անց հանկարծ որոշվեց՝ պետք է կալանավորվի։ Բիզնես գործունեություն իրականացնող երիտասարդ անձնավորություն եւ ուզում են առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրել ու կալանավորել»։

Երեմ Սարգսյանն այս գործընթացներում տեսնում է ոչ իրավաչափ նպատակներ. «Բացառում եմ, որ այստեղ կարող են լինել օրինական նպատակներ»։

Անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանի լրացված մեղադրանքին՝ կրկին պնդեց, որ դրանք աբսուրդ մեղադրանքներ են, որոնք չեն դիմանում քննադատության։

Նշենք, որ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Քրեական գործը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, կապված է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։

«Ասում են՝ կոնկրետ անձ՝ Սեդրակ Առուստամյանը փոխառություն է տվել Գուրգեն Խաչատրյանին եւ տոկոսները չի ստացել, հետեւաբար դա կաշառք է։ Պատկերացնենք, որ տոկոսները տար՝ արդյոք որեւէ մեկը կպնդե՞ր, որ սա կաշառք է, տրամաբանորեն՝ իհարկե, ոչ։ Այդ փոխառության պայմանագիրն ենք մեջբերում, որտեղ նշված է, որ տոկոսները վերադարձվում է փոխառության վերադարձման օրն՝ ամբողջությամբ։ Ինչու է այդպես նշված, որովհետեւ կոնկրետ գործարքի համար է տրվել այդ գումարը։  Գումարի հետ կապված գույք է ձեռք բերվել, որը պետք է վաճառվի, որից հետո ամբողջ տոկոսներով հանդերձ պետք է վճարվի, այդ փուլը դեռեւս կա եւ շարունակվում է, որն էլ դիտարկում են կաշառք»։

Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացվել Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրանի բնակարանում եւ ընկերության աշխատասենյակում, որը Խաչատրյանների պաշտպանների պնդմամբ եղել է նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակը։

Երեկ ԱԱԾ են կանչվել նաեւ Գուրգեն Խաչատրյանի կինն ու մայրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ օտարելու Ucom-ը։ «Վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ եւ կալանավորելու, որին հետեւելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաեւ մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանը

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun