«Ոչինչ չեմ անում կազմվածքս պահպանելու համար». Հայկուհի Մաթեւոսյան
LifestyleԳարունը «Հայաստանի գեղեցկուհի 2019» Հայկուհի Մաթեւոսյանի ամենասիրելի եղանակն է, շատ է ափսոսում, որ վարակի լայն տարածումը խանգարում է լիարժեք վայելել այն: Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, մի շարք աշխատանքներ, որոնցով զբաղված էր, չեղարկվել կամ հետաձգվել են:
«Հուսով եմ, որ այս համամարդկային քաոսը շուտափույթ կավարտվի, եւ բոլորս կանցնենք մեր բնականոն կյանքին: Հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կան, որոնք կցանկանայի իրականացնել»,- ասել է նա եւ հավելել, որ այս ամենի մեջ դրական բանն այն է, որ շատերը սովորեցին ավելի շատ գնահատել, շնորհակալ լինել, սիրել, արժեւորել, օգնել եւ բարի գտնվել իրար հանդեպ:
Հայկուհին իր օրն այնպես է կազմակերպում, որ ամեն ինչ հասցնում է ավարտել ժամանակին: Որեւէ բան չանելու համար երբեւէ պատճառ չի փնտրում: Տանը մնալն էլ նպատակային է օգտագործում. ավելի շատ ժամանակ է հատկացնում այն զբաղմունքներին, որոնցով միշտ զբաղվել է՝ ճաշատեսակներ պատրաստել, գիրք կարդալ, ֆիլմեր դիտել եւ այլն:
Իտալական խոհանոցի սիրահար է, ավելորդ կիլոգրամներից էլ չի վախենում. «Բազմիցս նշել եմ, որ ոչինչ չեմ անում կազմվածքս պահպանելու համար: Դեռ փոքր հասակից ունեցել եմ սլացիկ մարմին: Առանձնապես պարտաճանաչ կերպով չեմ զբաղվում սպորտով, թեպետ դա սխալ եմ համարում: Կարծում եմ՝ այն յուրաքանչյուրիս կյանքի կարեւորագույն մասը պետք է լինի: Իսկ զբաղվելու դեպքում պարտադիր լինում եմ մարզասրահում եւ մարզչիս հսկողության ներքո մարզվում»:
Շարունակությունն՝ Այստեղ
