«Բացասական ու կեղծ մարդիկ կորան իմ կյանքից». Մերի Մարտիրոսյանի «արտակարգ» 37-ամյակը
LifestyleՄերի Մարտիրոսյանը երեկ կարանտինային պայմաններում նշել է 37-ամյակը: Նա BRAVO.am-ին ասել է, որ այս տարի պլանավորել էր մեծ շուքով տոնել տարեդարձը, բայց համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ օրն անցկացրել է տանը:
«Փոքրիկ հավաքույթ կազմակերպեցի, շատ լավ անցավ: Փաստորեն հնարավոր է նաեւ տան պայմաններում ուրախ ծնունդ նշել: Ես իմ ծննդյան օրը շատ եմ սիրում: Ամեն տարի ասում եմ՝ այս տարի իմ լավագույն տարեդարձն էր, բայց հաջորդ տարի այնքան լավ է անցնում, որ այդ մեկն է դառնում ամենալավը: Չի եղել, որ տարեդարձս վատ անցնի: Այս տարվանն էլ, վստահ կարող եմ ասել, դասվեց լավագույն ծննդյան օրերի շարքին»,-պատմել է նա:
Մերիին առաջինը շնորհավորել են դուստրերը.«Թղթից ծաղիկներ, բացիկներ էին պատրաստել: Ասացին՝ քանի որ խանութները փակ են, բնական ծաղիկներ չէին կարող գնել:): Կեսգիշերին ծաղիկներ եմ ստացել գաղտնի երկրպագուից»,-ասել է հոբելյարը եւ հավելել, որ 30-ից հետո կինն ավելի գրավիչ է դառնում.«Հասկանում ես, որ կյանքը նոր գույներով է լցվում, ավելի խորքային ես ընկալում երեւույթները, ավելի ես գնահատում կյանքն ու մարդկանց»:
Տորթի մոմերը փչելիս չի մոռացել երազանք մտապահել.«Երազանք կպահեմ, եթե նույնիսկ 88 տարեկան լինեմ: Հետաքրքիր է, որ իմ բոլոր երազանքները կատարվում են: Այս տարվանը չեմ ասի, քանի որ դեռ չի կատարվել, բայց նախորդ տարվանը կատարվել է. երազանք էի պահել, որ բոլոր բացասական ու կեղծ մարդիկ իմ կյանքից անհետանան: Այս մեկ տարվա ընթացքում այդպիսի մարդիկ կորան իմ կյանքից»:
