Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես է ծննդյան ամիսը ազդում ձեր կյանքի վրա

Lifestyle

Ծննդյան ամիսը հաճախ կապված է մարդու բնավորության, կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքի հետ: Elle.ru-ն ներկայացրել է, թե ինչպես է ծննդյան ամիսն ազդում կնոջ վրա:

 

Հունվար: Տարվա առաջին ամսին ծնված կանայք ամբիցիոզ են, ամեն բանում կարգուկանոն են սիրում: Նրանք բավական կոնսերվատիվ են, շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին: Երբեմն շատ քննդատական մոտեցում են ցուցաբերում, կարող են մանրուքների պատճառով նյարդայնացնել զուգընկերոջը, բայց դա անում են միայն այն պատճառով, որ նրա համար լավագույնն են ցանկանում: Հունվարին ծնված կանայք գերադասում են իրենց զգացմունքների մասին բոլորին չպատմել, այդ պատճառով էլ մարդիկ նրանց սառն են համարում:

Այս ամսին ծնված կանայք կարողանում են հեռավորություն պահպանել և իրենց թույլ են տալիս մոտենալ նրանց, ում սիրում ու գնահատում են: Որպես կանոն՝ այդ մարդիկ ինտելեկտուալ նույն մակարդակն ունեն, ինչ հունվարին ծնված կանայք:

Փետրվար: Փետրվարին ծնված կանայք ռոմանտիկ են: Ոչ բոլոր տղամարդիկ կարող են հասկանալ նրա՝ հանելուկներով լի բնավորությունը, հասկանալ նրանց՝ անընդհատ փոփոխվող տրամադրության պատճառը: Բայց այս կանանց հարկավոր է յուրահատուկ մարդ՝ հրեշտակային համբերություն ունեցող տղամարդ: Այս կանայք առանձնանում են նաև անսահման երևակայությամբ և աբստրակտ մտածողությամբ:

Միայն թե հաշվի առեք, որ, եթե թեկուզ մեկ անգամ խաբեք նրան, նա կդադարեցնի բոլոր տեսակի հարաբերությունները:

Մարտ: Մարտին ծնված կանանց գնահատում են նրանց հավատարմության ու նվիրվածության համար: Այս կանանց կարող եք վստահել ցանկացած գաղտնիք: Նրանք հաճախ շատ գրավիչ են, խարիզմատիկ: Դժվարությամբ են սիրահարվում, բայց սիրահարվում են երկար ժամանակով: Նրանց իդեալականորեն համապատասխանում են մարտին ծնված տղամարդիկ:

Ապրիլ: Դիվանագետ կանայք են: Շփվող են, հեշտությամբ են խոսակցության թեմա գտնում ցանկացած մարդու հետ: Ապրիլին ծնված կանայք պայթյունավտանգ են. նրանց զուգընկերը չպետք է խանդելու առիթներ ստեղծի: Հակառակ դեպքում մեծ սկանդալը երաշխավորված է: Անհնար է կառուցողական երկխոսություն ունենալ զայրացած կնոջ հետ:

Ժամանակ առ ժամանակ ապրիլին ծնված կանայք իրենց իսկ նկատմամբ խղճահարության նոպաներ են ունենում, ինչը տեսնում են ոչ բոլորը: Ապրիլին ծնված կանայք սիրտը բացում են միայն նրանց առաջ, ովքեր արժանի են վստահության:

Մայիս: Մայիսին ծնվում են համառ և իրենց համոզմունքներին նվիրված կանայք: Նրանք կամային են, ոչ մի դեպքում չեն խախտում իրենց բարոյական կանոնները: Այս կանայք վառ են, գրավիչ: Եթե տղամարդը նրանց դուր չի գալիս, հեշտությամբ կոտրում են նրա սիրտը:

Հունիս: Ամռան սկզբին ծնվում են ստեղծագործող, շփվող, հետաքրքրասեր աղջիկներ: Միշտ ասում են այն, ինչ մտածում են՝ առանց բառեր ընտրելու: Նրանք վստահ են, որ ավելի լավ է ճշմարտությունն ասել դեմքին, և ոչ թե՝թիկունքում: Եվ չնայած նրանք ճիշտ են, դիրքորոշման հետևանքով շատերն են նեղանում նրանցից: Հաճախ տղամարդկանց դիտարկում են՝ որպես խաղալիք կամ զենք՝ սեփական նպատակներին հասնելու համար:

Հուլիս: Հուլիսին ծնված կանայք առանձնանում են սիրալիրությամբ, խաղաղասեր բնավորությամբ: Նրանք խուսափում են կոնֆլիկտներից և նույնիսկ ամենասուր իրավիճակներում կոպտության չեն հասնում: Մարդիկ նրանց խելացի, գեղեցիկ կին են համարում: Մտերիմների հետ անկեղծ են, բայց դավաճանությունը չեն ներում: Նրանք զգում են սուտը:

Օգոստոս: Սովոր են լինել ուշադրության կենտրոնում: Սիրային ու ընտանեկան հարցերում օգոստոսին ծնված կանայք ղեկն իրենց ձեռքն են վերցնում: Չնայած օգոստոսին ծնված կանայք էգոիստ են՝ նրանք մեծ սիրտ ունեն: Բոլորը գիտեն, որ նրանք բարի են ու առատաձեռն: Հումորի զգցում ունեն, բայց չեն սիրում, երբ կատակներն իրենց մասին են:

Սեպտեմբեր: Բարի են, նվիրված, գեղեցիկ: Նրանք լուրջ հարաբերություններ փնտրող տղամարդկանց երազանքն են: Այս կանայք երազում են հեքիաթային հանդիպման մասին, բայց անհաջողությունների պատճառով հաճախ զգուշավոր և փակ են դառնում: Սեպտեմբերին ծնված կանանց գնահատականները քննադատական են, նրանք չափազանց բարձր սպասումներ ունեն զուգընկերոջից: Այս կնոջ սիրտը մեկընդմիշտ գրավելու համար ապացուցեք ձեր բացառիկությունը:

Հոկտեմբեր: Առանձնանում են ուժեղ բնավորությամբ: Զարգացած ինտելեկտ ունեն, կարեկցող են: Շատ զգացմունքային են, բայց նաև՝ շատ խելացի: Կանայք հաճախ նրանց չեն սիրում՝ նախանձելով ընտանեկան բարեկեցությանը: Հոկտեմբերին ծնված կանայք կարողանում են ստեղծել բոլոր պայմանները՝ երջանիկ ամուսնական կյանք ունենալու համար:

Նոյեմբեր: Միշտ մի քայլ առաջ են մյուսներից: Նրանք ակտիվ են, հետևողական, խորաթափանց: Լավ զարգացած ինտուիցիա ունեն: հարկավոր չէ խաղալ նրանց զգացմունքների հետ. ավարտը շատ տխուր կլինի: Նրանք ձգում են տղամարդկանց, քանի որ նրանց հետ հնարավոր չէ ձանձրանալ:

Շարունակությունն՝ այստեղ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025