«Միշտ ցանկացել եմ, որ առաջնեկս աղջիկ լինի». Լիկա Սալմանյան
LifestyleԼիկա Սալմանյանը մարտի 13-ից մինչեւ մայիսի 3-ը տնից գրեթե չի բացակայել, չի աշխատել եւ հետեւել է ինքնամեկուսացման կանոններին: Թե ինչպես են անցել կարանտինային օրերը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Այս օրերին, ինչպես շատերը, ես նույնպես պատրաստում էի համեղ ուտելիքներ, նաեւ երբեմն նկարահանում ընթացքը՝ բաղադրատոմսով կիսվելով իմ հետեւորդների հետ, քանի որ հետաքրքրվողները շատ էին։ Նաեւ ֆիլմեր էի դիտում»,-նշել է Լիկան:
Լիկայից հետաքրքրվել ենք՝ արդյոք որոշել է այլեւս չնկարահանվել սերիալներում եւ աշխատել միայն որպես դիմահարդար.«Քանի որ հիմա նկարահանումներ գրեթե տեղի չեն ունենում, առաջարկներ չկան, բայց եթե լինեն, միգուցե մտածեմ այդ ուղղությամբ»:
Խոսելով մայրանալու ցանկության մասին՝ նա ասել է.«Ինչպես յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք, մենք նույնպես մտածում ենք համալրման մասին։ Աստված երբ կցանկանա: Միշտ ցանկացել եմ, որ առաջնեկս աղջիկ լինի, սակայն սեռն այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը՝ բոլոր փոքրիկներն առողջ լինեն»:
Շարունակությունն՝ այստեղ
