Ռեգինա Տոդորենկոն «Տարվա կինը» արձանիկը հանձնել է Մարգարիտա Գրաչեւային, որի ամուսինը կտրել է նրա դաստակները
Lifestyle
Սերպուխովի բնակչուհի Մարգարիտա Գրաչեւան, որի ամուսինը կտրել է նրա դաստակները, պատմել է, որ հայտնի հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն իրեն է փոխանցել «Տարվա կին» մրցանակը։ Ավելի վաղ «Glamour» ամսագիրը որոշում էր կայացրել Ռեգինա Տոդորենկոյին զրկել «Տարվա կին» կոչումից ընտանեկան բռնության մասին նրա՝ աղմուկ հանած արտահայտություններից հետո։
Մարգարիտան սկանդալի առաջին օրերին չի կշտամբել ու հալածել հաղորդավարուհուն, ինչն անում էին մյուսները։ Գրաչեւան, հակառակը, փորձել էր հասկանալ ու օգնել։ Նա նախ նշել էր, որ հանրային մարդը պետք է հետեւի, թե ինչ է ասում։

«Հույս ունեմ՝ այդ արտահայտությունները մտքերի սխալ մեկնաբանության, ընտանեկան բռնության խնդրի մասշտաբայնությունը չիմանալու ու չհասկանալու հետեւանք են։ Ցավոք սրտի, ինքս էլ չէի գիտակցում այդ ամենը, մինչ անձամբ չբախվեցի բռնությանը։ Ես դեմ եմ հալածանքին ու մարդու վրա հարձակվելուն։ Բայց ես կողմնակից եմ Ռեգինային օգնելուն, գիտելիքներով կիսվելուն։ Այդ պատճառով ես գրել եմ նրան ու ուղարկել իմ գիրքը՝ «Երջանիկ առանց ձեռքերի»։ Հույս ունեմ, որ մոտակա ժամանակահատվածում նա կկարդա, եւ հայացքները կփոխվեն»,- այդ ժամանակ նշել էր Մարգարիտան։
Դրանից հետո Ռեգինան կապ է հաստատել Մարգարիտայի հետ, շնորհակալություն հայտնել ու նրան հանձնել «Տարվա կինը» արձանիկը։ «Ինձ համար յաս մրցանակը ոչինչ չի նշանակում։ Եվ Ռեգինայի հետ տեսակապով շփման ընթացքում (երբ նա ֆիլմ էր նկարահանում) ես անմիջապես ասացի. «Ինձ արձանիկը հարկավոր չէ»։ Եվ կատակով հավելեցի. «Ավելի լավ է՝ պանդայի կոստյում, կրտսեր որդիս պաշտում է դրանք»։ Հիմա ես «Տարվա կին 2019» գրությամբ ծանր ապակու եւ պանդայի երկու հիանալի կոստյումներ տիրուհին եմ»,- նշել է երկու տղաների մայրը։
Շարունակությունն ՝ այստեղ