Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.
Հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի թոռը՝ նորահայտ դերասան Արսեն Լևոնյանը, խաղում է «Հարազատ թշնամի» ֆիլմում և մարմնավորում է Տանոյի դերակատարին. Տանոն, ըստ սցենարի, ուժեղ ու միևնույն ժամանակ էմոցիոնալ պետք է լինի, իսկ Արսենը միայն էմոցիան է ցույց տալիս, Տանոն պիտի ավելի դուխով խաղա, Արսենը՝ նրան սարքում է ղզո:
Ես իհարկե մեկ պահ էլ չեմ կասկածում, որ մեր հայտնի դերասանի թոռը պետք է լավ դերասան լինի, բայց Արսենը, լինելով լավ դերասան, չի կարողանում ճիշտ ու տեղին մարմնավորի Տանոյին (Իսկ այլ սերիալներում ինքը իր դերը շատ լավ է խաղում): Նա ամեն ինչ շատ էմոցիոնալ է անում, որը ինքնին ձևական տեսք է ունենում, ինչպես նաև ասեմ, որ ՍՊՈ-յի դերակատարի հետ չեն կարողանում «խաղային լեզու» գտնել. Սպոն էս պարագայում իր դերը հիասքանչ է կատարում, իսկ Արսենը՝ Ոչ:
Խնդրում եմ չքլնգեք առանց կարդալու. չեմ ասում Արսենը վատ դերասանա, ուղղակի ասում եմ, որ Արսենը էս դերը վատա մարմնավորում ու դա իրանը չի:
Էսքանը: