Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վահե Հակոբյանի պաշտոնանկության գաղտնիքը

Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշումը: Հակոբյանը պաշտոնանկ է արվել սեփական դիմումի համաձայն: Նա այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա սեպտեմբերի 9-ին՝ դրանից օրեր առաջ ազատվելով Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Հակոբյանի պաշտոնավարության ամենաինտրիգային փաստը այն էր, որ երկու պաշտոններում էլ պաշտոնավարեց ռեկորդային կարճ ժամանակահատված: Նրա հեռացման գլխավոր պատճառը, կարծես թե, հայտնի չէ, սակայն իրադարձությունների զարգացումը բացում է Հակոբյանի պաշտոնանկության գաղտնիքը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարզպետ նշանակվելուց հետո Վահե Հակոբյանը սկսեց խախտել իշխանությունների խաղի կանոնները: Հավանաբար երիտասարդ պաշտոնյան, երբևիցե լուրջ քաղաքական խութերի բախված չլինելով, խիստ ռոմանտիկ պատկերացումներ ուներ իշխանությունների հանցավոր էության մասին: Մաֆիոզ կլանային համակարգի մաս լինելով՝ Հակոբյանների ընտանիքը սկսեց խաղալ սեփական կլանային խաղը, ինչը անխուսափելիորեն բերելու էր պետական կառավարման համակարգից նրանց լիակատար մեկուսացման: Ի վերջո, մշտապես խոսվել է, որ նրանք Ռոբերտ Քոչարյանի բիզնես-գործընկերներն են, և ցանկացած քայլ, որը կասկածի տակ կառներ հայր և որդի Հակոբյանների հավատարմությունը Սերժ Սարգսյանին, կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գորիսի քաղաքապետի՝ հունիսին կայացած ընտրություններին Հակոբյանների հորդորով իր թեկնածությունն առաջադրեց նաև Վահե Հակոբյանի ընկերը՝ Տիգրան Կարապետյանը, որը, սակայն, տարատեսակ ճնշումների արդյունքում վերջին պահին ինքնաբացարկ ներկայացրեց: Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ տեղական կառույցը սատարում էին Վաչագան Ադունցին՝ Հակոբյանը փորձեց սեփական խաղը խաղալ և առաջ «բրդել» իր թեկնածուին: Նորանշանակ մարզպետի համար այս քայլն, անշուշտ, Սյունիքում վերահսկողություն սահմանելու փորձ էր: Հայտնի է, որ անգամ մարզպետության օրոք Վահե Հակոբյանը մարզում այդպես էլ լուրջ ֆիգուր չդարձավ: Չնայած երիտասարդ մարզպետը փորձեց հետ քաշվել և ընկերոջը հորդորեց հանել թեկնածությունը՝ գնացքը արդեն գնացել էր. Վահե Հակոբյանը չէր հանձնել Սերժ Սարգսյանին հավատարմության առաջին քննությունը: Ժամանակին ես անդրադարձել եմ այս թեմային՝ կարելի է ասել՝ զգուշացնելով իրադարձությունների հետագա զարգացման հնարավոր սցենարի մասին: Ավելորդ չի լինի ներկայացնել մի հատված այդ վերլուծությունից. «Մի կողմից Սուրեն Խաչատրյանը կփորձի ի դեմս Ադունցի պահպանել իր դեռևս անսասան իշխանությունը Սյունիքում, մյուս կողմից նորաթուխ մարզպետ Վահե Հակոբյանը աշխատում է մարզը «իրենով անելու» և Սյունիքը հայր-որդի տանդեմի լիակատար իշխանության տակ ներքաշելու ուղղությամբ: Հետաքրքիր է, որ հայր և որդի Հակոբյանները ձեռնոց են նետում ամբողջ համակարգին և խաղում են սեփական խաղը, ինչը Գորիսի ընտրությունները դուրս է դնում զուտ ընտրական պրոցես լինելու երևույթից: Փաստորեն, Սյունիքի մարզպետը և իր հայրը վա-բանկ են խաղում: Լոկալ, տեղային պատերազմները և պայքարը իշխանության վերաբաժանման համար կարող են վերածվել համակարգային հակամարտության: ՀՀԿ-ի կողմից Ադոնցին սատարումը, ըստ էության, Սերժ Սարգսյանի դիրքորոշման և կամքի արտահայտությունն է: Մարզպետի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը, բացի ակնհայտորեն Սուրեն Խաչատրյանին հակադրվելու փորձից, արդեն կարող է դառնալ Սերժ Սարգսյանին ձեռնոց նետելու փորձ: Իսկ եթե մարզպետ Հակոբյանը, ի դեմս Լիսկայի, պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանին, դա, այսպես ասած, բժշկական փաստ է: Համակարգը շատ արագ խժռում է իր նմանատիպ զավակներին, և, կներեք արտահայտությանս, չի էլ «բխկում»…»: Իրադարձությունները, փաստորեն, զարգացան իմ նախանշած սցենարով. Մաքսիմ Հակոբյանը պաշտոնանկ արվեց, իսկ որդի Հակոբյանը ուղարկվեց պատվավոր աքսորի՝ ինչ-որ հեռավոր ջրային կոմիտե՝ մարզպետի պաշտոնի համեմատությամբ բավականին «ջրիկ» պաշտոնով: Այսօր արդեն համակարգը ավելորդ համարեց նույնիսկ այդ փոքրիկ «սրտի հովությունը» և Վահե Հակոբյանին վերջնականապես հեռացրեց կառավարման համակարգից: Իհարկե, այս փաստից շատ տխրել պետք չէ. Հակոբյանն ինքը ռեժիմի բաղադրիչ էր և ընդամենը վտարվեց՝ խաղի կանոնները խախտելու համար: Այդպիսին է բոլոր մաֆիոզ - կլանային համակարգերի օրենքը: Այդպիսին կշարունակի մնալ, քանի դեռ պաշտոնի նշանակվում են ոչ թե կառավարման հմտությունների, այլ «սիրուն աչքերի» համար... Վարուժան Բաբաջանյան
Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign