Սուրճի պատմությունը, հայրենիքը, տարածումն ու սրճային ավանդույթները տարբեր երկրներում
LifestyleԸնդունված է սուրճի ծառի հայրենիքը համարել Եթովպիան։ Որոշ եթովպական լեգենդներ բացահայտում են ըմպելիքի ծագման գաղտնիքը։ Համաձայն դրանցից մեկի՝ սուրճը բացահայտել է եմենացի շեյխ Աբդ-ալ-Քադիրը։ Նրան է պատկանում այս ասույթը. «Ոչ ոք չի կարող հասկանալ ճշմարտությունը, քանի դեռ չի համտեսել սուրճի աստվածային փրփուրը»։
Այլ աղբյուրներն ասում են, որ սուրճը բացահայտել է հովիվ Քալդիմը։ Նա այծերի տարօրինակ վարքագիծ է նկատել. սուրճի վայրի ծառերի տերևներ ուտելով՝ կենդանիները ակտիվորեն սկսել են վազել։ Տեղի վանահայրը, լսելով Քալդիմից այդ պատմությունը, ինքն է փորձել տերևները և գնահատել դրա ակտիվացնող ազդեցությունը։ Այդպես էլ ծնվել է սուրճ ըմպելիքը, որը ավանդական է դարձել վանքի անդամների և տեղի բնակիչների համար։
Համաշխարհային ճանաչում ստանալ սուրճը սկսել է Եմենից, որտեղ այն տարել են արաբ վաճառականները։ 15-րդ դարում սովորեցին ծառը մշակել։ Բերքը վաճառում էին Մերձավոր և Միջին Արևելքներում։ Շուրջ 200 տարի Եմենը սուրճի սերմերի միակ արտահանողն էր արտաքին շուկա և պահպանում էր իր մոնոպոլիան։ Այնուհետև սուրճի պլանտացիաներ հայտնվեցին Ասիայում և այլ երկրներում։
Սուրճ Ամստերդամից և Փարիզից
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սուրճը հայտնվել է 17-րդ դարում։ Ըմպելիքի աճող հայտնիությունը եվրոպացիներին ստիպեց նոր տարածքներ գտնել աճեցնելու համար։ Սուրճի մասին նման հետաքրքիր փաստեր կան.
1. Հոլանդացիները առաջիններից մեկն են, որ ստացել են սուրճի սերմեր և կարողացել են աճեցնել դրանք։ Չնայած արաբական պետությունների խիստ արգելքին՝ կանաչ սերմեր դուրս հանելու, հոլանդացի առևտրական Պետեր վան դեր Բրոկեն կարողացել է մի քանի նմուշ ձեռք բերել և իր հայրենիք տանել դրանք։ Ամստերդամի բուսաբանական այգում շվեդ գիտնական Կառլ Լինեյը աճեցրել է «արաբիկա» տեսակը։
2. Ֆրանսիացի արքա Լյուդովիկոս XIV-ին սուրճի սերմեր որպես նվեր տվել էր սուլթան Յեմենը։ Առաջին ծառը տնկվել է Փարիզում 1714 թ.։ Այնուհետև սուրճի պլանտացիաներ հայտնվել են Կարիբյան կղզիներում և Հարավային Ամերիկայում։
Տարբեր երկրների ավանդույթները
Արևելքի և Արևմուտքի սրճային մշակույթները էականորեն տարբերվում են։ Մի քանի հետաքրքիր փաստերը կօգնեն հասկանալ այդ տարբերությունները։
Եթովպիա
Սուրճի պատրաստման «ծիսակատարությունը» անցկացնում է հենց տանտերը։ Ըմպելիքը հյուրասիրվում է նախևառաջ ներկաներից աավագին՝ որպես հարգանքի նշան։ Հյուրի կողմից սուրճից հրաժարվելը ընդունվում է որպես մեծ վիրավորանք։
Էկվադոր
Այստեղ պատրաստում են շատ խիտ, թունդ սուրճ՝ շաքարավազով, և խառնուրդը թողնում են սառնարանում։ Մեկ գավաթ ըմպելիքից խմելու ցանկության դեպքում ջուր են եռացնում, ավելացնում սառը խառնուրդը։