Կենդանակերպի 6 բարի նշանները
LifestyleԲարությունն այն որակն է, առանց որի աշխարհը կդադարի գոյություն ունենալ: Հենց բարությունն է, որ մարդկանց միավորում է, բայց ամեն մարդուն չէ, որ հեշտությամբ տրվում է այդ զգացողությանը:
Կշեռք
Իրենց բնույթով նրանք շատ բարի են: Սկանդալներ կազմակերպելը և հարաբերություններ պարզելը նրանց սովորությունների մաս չէ: Նրանք իրենց դաստիարակության պատանդներն են, քանի որ եթե ինչ-որ մեկը նրանց դուր չի գալիս, նրանք դա ցույց չեն տա: Նույնիսկ եթե վիրավորեք կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին, նա նշանակություն չի տա դրան և կշարունակի զրույցը նեղացնողի հետ՝ շատ հանգիստ տոնով: Նրանց առաջնորդում է բոլոր առումներով հավասարակշռությունը պահպանելու ցանկությունը:
Կշեռքը վրեժխնդիր չէ և երբեք չի հիշում անցյալը, քանի որ հավատում է, որ իմաստ չունի էներգիան ծախսել դրա վրա: Այս մարդիկ շատ հոգատար են, հարազատներն ու ընկերները միշտ կարող են հույս դնել նրանց աջակցության և օգնության վրա:
Աղեղնավոր
Բարության հարցում նրանց դիրքորոշումը պարզ և արդար է. վատ մարդիկ լավ վերաբերմունք չեն ստանա, իսկ լավ մարդիկ՝ կստանան: Աղեղնավորի գլխավոր խնդիրն այն է, որ նրանք շատ հաճախ բարությանը անարժան մարդկանց ցանկում ներառում են մարդկանց, որոնք լիովին արժանի են դրան: Փոխզիջման գնալը՝ ակնհայտորեն Աղեղնավորի տարերքը չէ:
Ամբիցիաները և փառքի ձգտումը չեն խանգարում Աղեղնավորին թողնել իրենց բոլոր գործերը և շտապել օգնության ձեռք մեկնել մի մարդու, ով նույնպես բարի է իրենց հանդեպ: Նրանց հոգին լցվում է ջերմությամբ, բարությամբ և քնքշությամբ, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ մարդիկ ընդունակ չեն զգացմունքների այդպիսի դրսևորումներին: Նրանց օգնությունը միշտ անհատույց կլինի, իսկ խորհուրդները՝ օգտակար:
Կարիճ
Կարիճները համարվում են կենդանակերպի նշաններից առավել խորհրդավորը: Ծանոթների համար նրանք կոպտության, զայրույթի, բռնկունության և վրեժխնդրության մարմնացումն են: Նրանք դիտավորյալ են իրենց սուր և կտրուկ ցուցադրում ուրիշներին և բոլորին ցույց են տալիս իրենց բնավորությունը. այս կերպ նրանք պաշտպանում են իրենց նուրբ հոգին:
Չնայած նրանց բնավորության որոշ հատկություններ բացասաբար են ընկալվում, Կարիճները շատ բարի և արդար են, գնահատում են ազնվությունն ու նվիրվածությունը: Նրանք միշտ իրենց ուժերի սահմաններում կարձագանքեն և կհասնեն օգնության: