Վիրավորանքներով ու մարդկանց անտեղի սևացնելով՝ կարծում եմ՝ շատ հեռու չենք գնա. Սևակ Ամրոյան
LifestyleՎիրավորանքներով ու մարդկանց անտեղի սևացնելով՝ կարծում եմ՝ շատ հեռու չենք գնա. Սևակ Ամրոյան
Երգիչ Սևակ Ամրոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, -ես իմ համար հանգիստ նստած սոխ ու հաց կուտեի, մեկ էլ -շըրըխք։ Պարզվում է մեր որոշ լրատվամիջոցներ, սովորական շոու ծրագրում ասված ամենասովորական խոսքը վարպետորեն սարքում են քաղաքաքան թեժ վերնագիր ու հոպ ,անկախ քո կամքից ու ցանկություններից հայտնվում ես քաղաքական կրքերի կիզակետում։
Ժողովուրդ ջան, խնդրում եմ, առանց հաղորդումը նայելու մի հավատացեք վերնագրերին ու մի տարեք ինձ քաղաքական դաշտ, սարքեք հակահեղափոխական և առավել ևս զերծ մնացեք անձնական վիրավորանքներից։
Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Իմ գործը մշակույթի դաշտում է, ոչ քաղաքականության։ Ես երբևէ չեմ մասնակցել որևէ քարոզարշավի հենց միայն քաղաքականությունից հեռու մնալու համար։