Աներձագ Հրաչին ներարկված ցասման կլիզման կարծես «պերեդոզ» է տվել
PoliticsԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանականներին մղձավանջային երազները կարծես հանգիստ չեն տալիս: Կոնկրետ հրահանգ էր իջեցվել, պատգամավորների, մարզպետների մակարդակով հակադարձել այդ հայտարարությանը, ամեն կերպ փորձել իմիտացիա ստեղծել, թե երկորւմ ամեն բան կարգին է, սրանք զուտ ընդդիմադիր ֆրակցիայի բնականոն քննադատական գործունեությունն է, մինչդեռ ամեն բան այդքան հեշտ չէ: Համավարակի դեմ պայքարի տոտալ ձախողումը, նախկինում իշխանականների կողմից տրված խոստումների անկատար մնալը, հանրության շրջանում խորը դժգոհության ալիք է ձևավորել և հենց այդ մասին էլ խոսեց նաև ԲՀԿ ղեկավարը և նրան ճանաչողներն էլ կփաստեն, որ Ծառուկյանը երբեք ինքնանպատակ հայտարարություն չէր անի: Ինչևէ գնալով, օրեցօր հակաԾառուկյանական իշխանական օպերացիան, մարում է, որովհետև բովանդակայի առումով ասելիքի բացակայությունը, առավելևս շատ կոնկրետ և դիպուկ դիտարկումներին հակադարձելը, հեշտ գործ չէ: Բայց այս ամենի հետ մեկտեղ կան որոշները, ովքեր անկախ ամեն ինչից, շարունակում են անբովանդակ և անտակ կերպով հակադարձումներ անել, որոնք ըստ էության ի ցույց են դնում դրա հեղինակի տգիտությունն ու խամաճիկ լինելու հանգամանքը:
Այդ շարքերում իր ուրույն տեղն ունի աներձագ Հրաչը: «Պոժիզնի նեուդաչնիկ» Հրաչը, ոչ դերասան դարձավ, ոչ էլ առավելևս քաղաքական գործիչ, սրան զուտ օգտագործում են որպես խոսափող: Բայց ինչպես երևում է, աներձագ Հրաչին ներարկված ցասման կլիզման «պերեդոզ» է տվել: Սկսել է ինչ-որ անհեթեթ բաներ խոսել, այդկերպ շատ վատ դրույթան մեջ դնելով փեսային՝ Նիկոլ Փաշինյանին: Ինչ-որ մարտի 1-ի դեպքերով է փորձել շահարկումներ անել կապված Գագիկ Ծառուկյանի անձի հետ, մինչդեռ բոլորին է հայտնի, որ դեռևս 2008թ.-ին անձամբ Նիկոլ Փաշինյանը, «ՀԺ»-ում օգոստոսի 1-ին մի հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ միայն Գագիկ Ծառուկյանն էր, որ այդ օրերին դեմ արտահայտվեց ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառելու առաջարկին: Այսինքն ստացվում է, որ աներձագը փեսայի խոսքի արժեքը նսեմացնում է իրենց իսկ քաղաքական շահի համար: Ամենայն հավանականությամբ դա գիտակցաբար չի արել, ինչի համար նա կստանա իր պատիժը և այդ ժամանակ նոր միայն «ազվերին» կերած Հրաչը կսսկվի ու կնստի տեղը, որովհետև նրա հայտարարությունները եթե ուշադիր լինենք, բացարձակ չի բխում իրենց քաղաքական թիմի որդեգրած քաղաքական գծից այսպես ասած:
Հուսանք գոնե այս գրառումը պատճառ կհանդիսանա Հրաչի խելքի գալուն, թե չէ նույն ոգով շարունակելու դեպքում նա շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու իրենց քաղաքական թիմի համար, քան հիա ունեն:
ֆեյսբուքյան իր էջում գրում է Նինա Մարգարյանը