«Այդ օրից սկսեցի ապրել միայն երեխաներիս համար». Օլյա Հակոբյանի եւ Աբել Աբելյանի որդու 7-ամյակի լուսանկարները
LifestyleՆախկին ամուսիններ Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի ավագ որդին դարձել է 7 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Էրիկի տարեդարձի առթիվ այգիներից մեկում բացօթյա փոքրիկ խնջույք են կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ երեխայի հայրը:
«Նրա տոնական օրը շատ ուրախ է անցել: Առաջինը շնորհավորել է կրտսեր եղբայրը՝ Ռոբը: Ստեղծված իրավիճակում բացօթյա միջոցառման տարբերակն ընտրեցինք: Փոքրաթիվ հավաքույթից չի նեղվել, առհասարակ, մարդաշատ միջոցառումներ չի սիրում, նախընտրում է ամենահարազատ մարդկանց հետ լինել»,- ասել է Օլյան՝ հավելելով, որ աքսեսուարներն ու տորթը տղայի սիրելի հերոսների պատկերներով են եղել:
Դերասանուհին գիրք է նվիրել հոբելյարին.«Շատ տարբեր նվերներ, հետաքրքիր խաղալիքներ էի առել, բայց կառանձնանցնեմ «Փոքրիկ իշխանը» գիրքը, քանի որ տղաս շատ ուրախացավ»:

