«Կարոտում եմ քեզ…». Մկրտիչ Արզումանյանի գրառումը՝ Հասմիկ Ղարիբյանի մասին
Lifestyle«Կարգին հաղորդում» հումորային նախագծի դերասանուհի Հասմիկ Ղարիբյանն այսօր կդառնար 40 տարեկան: Սիրելի գործընկերոջ լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մկրտիչ Արզումանյանը:
«Այսօր մեր Հասմիկը կդառնար 40 տարեկան։ Կարոտում եմ քեզ …»,-լուսանկարին կից գրել է դերասանը:
Հասմիկ Ղարիբյանը կյանքից հեռացել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին՝ 34 տարեկանում: Երիտասարդ դերասանուհու մահվան պատճառ էր դարձել քաղցկեղը:
Հասմիկը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Միացյալ Նահանգներում, ուր տեղափոխվել էր 2012 թվականին, ամուսնացել՝ 2013-ին: Ամուսինը՝ Ներսես Աբրահամյանը՝ երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Միշտ կսիրեմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք միասին լինելու»:
Շարունակությունն՝ այստեղ
