«Ամեն տարի նույն երազանքն եմ մտապահում». Անի Լուպեի 36-ամյակի լուսանկարները
LifestyleԿամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեի (Գրիգորյան) 36-րդ տարեդարձը տոնի են վերածել ընկերներն ու հարազատները, ինչի մասին էլ նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
Անին փոքրիկ խնջույք է կազմակերպել իրենց տան բակում: Ասում է՝ ստեղծված իրավիճակի պատճառով ոչ բոլոր ընկերներն են կարողացել ներկա գտնվել.«Շատ ջերմ եւ ուրախ օր էր: Երբեք նախապես ծննդյանս օրվա հետ կապված ծրագրեր չեմ կազմել. միշտ այդ օրն եմ որոշում՝ ինչ անել, երբեմն էլ ինքնըստինքյան ստացվում է»:


