Գիշերային աշխատանքը ավելորդ քաշի է հանգեցնում
LifestyleԳիշերային ժամերին աշխատող կամ ժամային տարբեր գոտիներ ունեցող երկրներ հաճախակի ճամփորդող մարդկանց մոտ աղիների բորբոքում ավելի հաճախ է լինում, ինչպես նաև մեծ է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը: Նման եզրահանգման են եկել Պորտուգալիայի գիտնականները, գրում է Eurekalert –ը:
Հետազոտողների տվյալների համաձայն՝ աղիների առողջության վրա ազդող ILC3 խմբի իմունային բջիջների գործառույթները գտնվում են ուղեղի ուղիղ վերահսկողության տակ:
