Ինչու՞ չի կարելի վերցնել գտած մետաղադրամը
LifestyleՀետաքրքիր է, բայց տարբեր մարդիկ այս, կարծես թե պարզ հարցին, պատասխանում են տարբեր կերպ՝ իրենց տեսակետի օգտին նշելով համոզիչ փաստարկներ:
Օրինակ, ժողովրդական պատկերացմամբ, փողոցում մետաղադրամ գտնելը հարստանալու նշան է: Բայց դուք պարտադիր պետք է լինեք կուշտ, այլապես գտնված դրամը կդառնա չքավորության նախանշան:
Եզրակացություն. եթե դուք քաղցած եք, ապա մի նայեք ոտքերի տակ, եւ այդ դեպքում հաստատ չեք տեսնի մետաղյա դրամ, որը որբացած պառկել է կեղտոտ ասֆալտին:
Եթե դուք կուշտ եք եւ գետնին տեսել եք մետաղադրամ, ապա անպայման ուշադրություն դարձրեք, թե որ երեսով է պառկած: Եթե մետաղադրամը ձեզ նայում է «արծիվով», ապա սպասվում է մեծ հաջողություն, իսկ եթե «գիր է», ուրեմն ավելի լավ է չվերցնել այն: