ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան դաշինքի անդամ կդառնա, եթե կատարի չափանիշները և եթե ցանկանա դա: Այս մասին հայտնել է УНИАН-ը:
Այդ կերպ նա պատասխանել է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում, որն անցկացվում է Հաագայում։
«Բաց դռները մնում են բաց: Մենք այդպես ենք որոշել: Ես եղել եմ գագաթաժողովին Բուխարեստում, երբ որոշել էինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այդ որոշումը մնում է ուժի մեջ, եթե Ուկրաինան կատարի անհրաժեշտ պահանջներն անդամակցության համար և եթե նա ինքը դա ցանկանա»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Ուկրաինան որոշել է ընտրել արտադաշինքային քաղաքականություն:
«Ուկրաինական անդամակցության հարցը չի եղել օրակարգում վերջին տարիներին, քանի որ Ուկրաինան է այդպես որոշել: Ես հարգում եմ այդ որոշումը, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է իր համար որոշում, թե անվտանգության ինչ քաղաքականություն ընտրել: Սակայն մեր դուռը բաց է այն երկրների համար, որոնք կատարել են անդամակցության չափանիշները»,- նշել է Ստոլտենբերգը: