Yerevan, 05.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ցավով նշում եմ, որ ունենք ընտանիք, որը հրաժարվում է դուրս գալ ուրիշի սեփականությունից․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամը, հավատարիմ մնալով բարեգործության էթիկային և հարգելով իր շահառու ընտանիքների անձնական տարածքը, երբեք չի բարձրաձայնել և ի շահ Հիմնադրամի վարկանիշի չի օգտագործել նրանց օգնելու հանգամանքն ու առաջխաղացումը։

Առաջնորդվելով «մի՛ վնասիր» սկզբունքով՝ հիմնադրամի շահառումներին զերծ ենք պահել հասարակության քննարկման թիրախը դառնալուց։

Շաբաթներ առաջ մի ամբողջ բազմանդամ ընտանիքի պատմություն դարձավ շահարկման թեմա, մամուլում ու սոցիալական ցանցերում բարձրացավ աղմուկ, դատապարտելիորեն խաղարկվեց ընտանիքի սոցիալական խոցելիությունը:

Դժբախտաբար, խնդրահարույց պատմություններ կարող են լինել միշտ, սակայն մեր բոլորիս պատասխանատվությունն է այդ ընտանիքներին և հատկապես նրանց անչափահաս երեխաներին զերծ պահել շահարկումների կիզակետում հայտնվելուց, պաշտպանել նրանց արժանապատվությունն ու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն մեր գնահատականներում։

Ցանկանում եմ անդրադառնալ վերոհիշյալ դեպքի նման առկա այլ պատմություններին: Անդրադարձիս նպատակն է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ առանց ցանկության, առանց կամքի ուժի, առանց կրթության և աշխատանքի հնարավոր չէ հաղթահարել աղքատությունը։

Երկու տարի շարունակ «Իմ քայլը» հիմնադրամի աջակիցների միջոցներով և Հիմնադրամի սոցիալական աշխատողների հետևողական աշխատանքի շնորհիվ մի քանի ընտանիքներ ևս ստացել են շարունակական աջակցություն, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովում, ոլորտի տարբեր կառույցների ծրագրերում ներգրավում, կենցաղային պայմանների բարելավում, բարոյահոգեբանական աջակցություն, որոշ դեպքերում՝ նաև բարեսիրտ քաղաքացիների կողմից ժամանակավոր և անվճար տրամադրված կացարաններ:

Այս համալիր աջակցության շնորհիվ ընտանիքները կարող էին կատարել խնայողություններ, մասնակցել Հիմնադրամի առաջարկած մասնագիտական հմտությունների զարգացման վերապատրաստումներին և անցնել աշխատանքի։

Խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ զարգացման ծրագրերից էապես ամրացած ընտանիքների կողքին ունենք նաև այնպիսինները, որոնք իրենց շահերին ուղղված միջոցառումներից օգուտ չքաղեցին՝ դրսևորելով ապակառուցողական ու մերժողական կեցվածք և Հիմնադրամից աջակցություն ստանալուն զուգահեռ՝ հրաժարվեցին սեփական ոտքերի վրա ամուր կանգնելու փորձերից։

Ցավով նշում եմ, որ ունենք ընտանիք, որը հրաժարվում է դուրս գալ ուրիշի սեփականությունից․ ընտանիքն ինքնաբավ դարձնելու նպատակով՝ Հիմնադրամը երկու տարի շարունակ հետևողականորեն փորձել է լուծել չափահաս անդամների զբաղվածության հարցը, սակայն նրանք հրաժարվել են։

Ունեցել ենք շահառու, որը սոցիալական էջերում տարածել է վարկաբեկիչ ապատեղեկություն՝ առ այն, որ Հիմնադրամը «սկզբից թոզփչոցի է անում, փողեր է ստանում նման ընտանիքների համար, հետո հրաժարվում է այդ ընտանիքին օգնելուց», այն դեպքում, երբ այդ նույն ընտանիքը երկու տարվա ընթացքում Հիմնադրամի ջանքերով բարերարից ստացել է շուրջ մեկ ու կես միլիոն դրամ, սակայն հրաժարվել է իր ուժերով եկամուտներն ավելացնելու առաջարկված բոլոր լուծումներից:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս պատմություններին կողքին ունենք նաև ձեռքբերումներ, ունենք ընտանիքներ, որոնք Հիմնադրամի աջակցության և սեփական նպատակասլացության շնորհիվ կարողացել են հաղթահարել խնդիրներն ու փոխել իրենց կյանքը։

Հենց այդ հաջողության պատմություններն են, որ մեզ ստիպում են չհուսահատվել, շարունակել հավատարիմ մնալ մեր որդեգրած ուղուն։

Այս հարցում շատ կարևոր է, որ մեր կողքին կան մեր ծրագրերը գնահատող մարդիկ, որոնք անշահախնդիր կանգնել են այս ընտանիքների կողքին, տևական ժամանակ ցուցաբերել մարդասիրական աջակցություն: Շնորհակալություն։

Ցանկանում եմ ընդգծել, որ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը շարունակական աշխատանքներ է տանում ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք միտված են իրապես բարելավել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ հիմքում ունենալով անհատի արժանապատվությունը, ինքնուրույն կայանալու և հասարակության մեջ լիարժեք տեղ զբաղեցնելու կարևորությունը:

Այս հարցում ջանքեր և ռեսուրսներ չենք խնայելու:

ՀԱՄԱՏԵՂԵՆՔ ՄԵՐ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ

Աննա Հակոբյան

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun