Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կա­ռա­վա­րող­նե­րը քա­ղա­քա­կան ու ռազ­մա­վա­րա­կան մտքի դաշ­տում շատ բո­բիկ են». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը:

-Պարո՛ն Սարոյան, համաճարակային իրավիճակն ինչպիսի՞ փորձաքար էր իշխանության համար: Ի՞նչ կառավարում իրականացվեց, և այսօրվա դրությամբ որքանո՞վ են շտկվում բացթողումներն ու սխալները՝ խորացող առնվազն տնտեսական ու առողջապահական խնդիրները հնարավորինս մեղմելու առումով:

Միանշանակ է, որ այդ հարցում կառավարությունը չի հաջողել ու չի հաջողել հենց կառավարման բնագավառում: Սա տեսանելի է անգամ կառավարության ցուցադրած տվյալներից, որոնցով, ըստ էության, հենց իրենք են մատնանշում, որ չեն հաջողել՝ հաշվի առնելով նաև այլ պետություններում առկա պայքարն ու այդ երկրներում գրանցված պաշտոնական ցուցանիշները: 

Այն, որ կառավարությունը չի կարողացել հաջողել այս հարցում, առաջին հերթին կառավարման խնդիր է, որովհետև շատ այլ երկրների համեմատ՝ մենք առողջապահական ոլորտում քիչ թե շատ ավելի հագեցած մասնագիտական կարողություններ ու ներուժ ունենք: 

Առողջապահության բնագավառում մեր կադրային պոտենցիալը միշտ էլ նշանակալի է եղել: 

Չմոռանանք, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը ներկայանում էր հատկապես երկու բուհերով` ներկայիս բժշկական համալսարանը (այն ժամանակ՝ ինստիտուտ) ու պոլիտեխնիկը: Դրանք համամիութենական նշանակության բուհեր էին, Հայաստանի մյուս բուհերը նման համամիութենական ընդգրկում չունեին, ինչն իր հստակ պատճառն ուներ. դա հայ մարդու շնորհքն էր, որն ուժեղ էր թե՛ իր ինժեներական, թե՛ բժշկական հմտություններով:

-Իսկ միգուցե համաճարակի խնդիրն ավելի ցայտուն դարձրե՞ց մինչ այդ էլ առկա կառավարման որակը:

-Այո, իհարկե, սա ընդհանուրի մասն էր: Ընդհանրապես, պետական կառավարման մեջ առկա բացերը, ինչպես նաև սխալներն ընդհանուր կառավարման մշակույթի բացակայության կամ թերության մասին են վկայում:

 Իհարկե, առողջապահական բնագավառում ոչինչ պատահական չէ: Համաճարակն ապացուցեց, որ խնդիրը հիմնականում սխալի ու բացթողման տիրույթում է:

-Առհասարակ, թե՛ հիմա, թե՛ ամբողջ երկու տարիների ընթացքում որքանո՞վ ստեղծվեց այն միջավայրը, որում պետք է ձևակերպված լիներ ապագայի խնդիրը: Ինչո՞ւ է անգամ արտաքին մարտահրավերների դեպքում գերակշռում ամեն առիթով հետ նայելու, սևերի ու սպիտակների, «ներկա»- «նախկին» բաժանումների օրակարգը:

-Այն միջավայրը, որ մեզ կստիպեր նայել ապագային, չի ստեղծվել, ինչը նույնպես իր բացատրությունն ունի. ներկայիս կառավարողները քաղաքական ու ռազմավարական մտքի դաշտում շատ բոբիկ են: Նման իրողության պարագայում այդ միջավայրը չէր էլ կարող ստեղծվել: Եվ սա ընդհանուր տգիտության արդյունք է: Այն, ինչ, օրինակ՝ կատարվում է կրթական ոլորտում, նշվածի ցայտուն օրինակներից մեկն է: Այս ոլորտում ստեղծված հարցերի հետևանքով կառավարությունը կանգնում է նաև պետական կառավարման խնդիրների առաջ: 

Օրինակ՝ բուհերի ընդունելության քննություններից հետո առաջացած խնդիրը պետական կառավարման թերացումն է: Մարդիկ անգամ չեն հաշվարկել, որ դիմորդների՝ բուհերից անիմաստ դուրս մնալու խնդիրը քաղաքական բեռ է դառնալու պետութան համար: Անգամ նման տարրական հարց չկարողացան կանխատեսել, իսկ հետո «հրդեհը» բռնկվեց, ինչը թեպետ ուզում են մարել, բայց դեռևս չեն կարողանում: Այս ամենն ընդհանուր տգիտության արդյունք է: Ինչ վերաբերում է կրթական չափորոշիչների վերանայմանը, ապա սա միայն տգիտության արդյունք չէ:

 Կարելի էր, իհարկե, վերագրել տգիտությանը, եթե մեկ-երկու օրինակ լիներ, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նույն խնդիրների մեջ են «եփվում», ամեն դեպքում, շատ վերլուծություններ թույլ են տալիս ենթադրել, որ իսկապես դիտավորություն կա: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո չարակամության դրսևորման ապացույցներ ի հայտ գան, բայց այն, որ այս գործընթացում ևս կառավարման խնդիր կա, անհերքելի է:

Այս և նման հարցերից առաջացած խնդիրներն են պատճառը, որ այլ դաշտերում ներկայանալու, այդ թվում՝ նախկինների հետ պայքարի մեջ մտնելու միջոցով ինչ-որ քաղաքական օրակարգ ստեղծելու ու դրանով պետական կառավարում իրականացնելու խնդիրն է լուծվում: 

Հասկանալի է, որ նախկինների հետ համեմատության մեջ փորձում են կառուցել այսօրվա սեփական կյանքը, իսկ թե ինչպես պետք է կառուցվի ապագան, այդ մարդիկ անկարող են դրա շուրջ մտածել: Եվ, ըստ էության, այդ առումով ներկայացնելու ոչինչ էլ չունեն:

-Ի վերջո, ի՞նչ վտանգների առաջ կարող ենք կանգնել, երբ այդպես էլ ապագայի, բարդ հարցերի քննարկման, նաև վերլուծման խնդիր չդրվի, ինչի անհրաժեշտությունը, ըստ էության, բխում է նաև արտաքին հստակ մարտահրավերներից:

-Վտանգը ստագնացիայի մեջ է. այդ ճահճացման հետևանքով պետությունն, ըստ էության, ոսկե ժամանակ է կորցնում, իսկ աշխարհում ամենաթանկ կապիտալը ժամանակն է: 

Եթե ժամանակը չի օգտագործվում ու բաց է թողնվում, հետագայում այն չես կարող վերականգնել: 

Մենք հիմա կորցնում ենք այն թանկարժեք ժամանակը, որը մեզ հնարավորություն կտար որոշակի պաշար կուտակել, առավելություններ ձեռք բերել, բարիքներ ստեղծել, մեծ հաշվով՝ ռեսուրսներ, որոնք զարգացում ապահովելու հնարավորություն կտային: Հիմա այս ամենը չկա, փոխարենը կյանքը ոչ ռացիոնալ մտքով ու նաև գործով է լրացվում:

Շատերի համար, թերևս, հետևանքները հիմա կարող են տեսանելի չլինել, բայց դրանք հիմա էլ կան: Վերջին շրջանում միակ դրական օրակարգը արտաքին թշնամու դեմ համախմբված պայքարի ճակատն էր, որը կրկին բավականին դրական լիցքեր հաղորդեց հանրությանը: 

Այն նույնպես ժամանակ երկարացնելու էֆեկտ տվեց, ինչպես 2018 թ.-ին, երբ դրական լիցքերով էինք զինված, բայց դրանից բխող այդ թանկարժեք ժամանակը չօգտագործեցինք: Հիմա կյանքը կրկին որոշակի ժամանակահատված տվեց: Եթե հիմա էլ ժամանակը սխալ օգտագործենք, ամիսներ անց շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ առաջին հերթին հենց տնտեսական առումով:

-Դուք մատնանշեցիք, ըստ էության, նոր հնարավորության մասին: Տավուշյան մարտերից հետո շատ է մատնանշվում նաև դիվանագիտական, արտաքին քաղաքական հարթության մեջ հետևություններ ու քայլեր անելու անհրաժեշտության մասին: Այս առումով ի՞նչ հնարավորություն ենք ստացել և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

-Ես սկզբում նշեցի, որ մենք մտքի ճգնաժամ ունենք, իսկ ռազմավարություն ընդհանրապես չկա: Սա նաև ձեր այս հարցի պատասխանն է: Մենք, ըստ էության, ունենք ռազմական միտք, ունենք մարտնչող բանակ ու զինվոր, ունենք բանակ՝ որպես ինստիտուտ, բայց չունենք բանակի գործողությունները քաղաքական դաշտում իրացնելու և արդեն քաղաքական դիրքեր գրավելու որևէ լուրջ հաջողություն: Կրկին գալիս ենք ընդհանուր տգիտության խնդրին: 

Ճյուղային առումով պետությունը, որպես մի ամբողջություն, իր խնդիրը լուծում է, բայց քանի ընդհանուր ռազմավարություն ու միտք չկա, ստացվում է՝ մեր անվտանգության հետ կապված շատ կարճատև խնդիր ենք լուծում. մեկ, երկու կամ մի քանի ամսով հեռացնում ենք վտանգը, բայց չենք կարողանում մեր ռազմական հաջողությունները քաղաքական հարթության մեջ օգտագործել այնպես, որ վտանգը հեռացնենք տարիների, տասնամյակների կտրվածքով: 

Սա արդեն քաղաքական խնդիր է, սա արդեն քաղաքական մտքի ճգնաժամ է: Իհարկե, կարող են հարցնել՝ իսկ ի՞նչ լուծումներ կան: Ես կարող եմ թվարկել դրանք, ասել եմ նաև մինչ այս, բայց քանի որ պետական կառավարման մեքենան խաթարված է, և ողջամիտ, խելամիտ առաջարկներն առհասարակ տեղ չեն գտնում պետական մեքենայում, մենք պարզապես մնում ենք իրավիճակի նկարագրության հույսին: 

Իհարկե, լուծումներ պետք է առաջ քաշվեն ու քննարկվեն համապատասխան ինստիտուտներում, բայց այդ ինստիտուտները երկու տարվա ընթացքում գոնե պետք է փորձեին կայացնել, օրինակ՝ անվտանգության խորհուրդը պետք է գործուն մարմին լիներ երկրում: 

Ինչևէ, շատ բացեր կան, և մասնագետները ստիպված հանրային դաշտում են առաջարկներ ներկայացնում, որոնք, սակայն, ո՛չ ընկալվում են, ո՛չ էլ անհրաժեշտ ուշադրության են արժանանում: 

Եթե կառավարողների մադկային որակները չեն բավարարում ու նրանք վախ են տեսնում մասնագետների հետ քննարկումներ կազմակերպելու առումով, մեզ մնում է իրավիճակը նկարագրել՝ սպասելով լուծումների այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում կհայտնվեն այնպիսի սուբյեկտներ, որոնք կցանկանան իրացնել այդ միտքը: Առհասարակ, խնդիրը նաև ամբողջ քաղաքական դաշտում քաղաքական միավորումների բացակայությունն է: 

Կուսակցությունները լուրջ ինստիտուտների չեն վերածվում, որովհետև խմբային շահերը շատ ավելի մեծ տեղ ունեն, քան պետական շահի գիտակցումը: Այս ամենի առկայության պարագայում մնում է հանրային դաշտում ինչ-որ լուծումներ առաջարկել կամ այդպես ազդել գործընթացների նորմալ իրականացման վրա, ստիպել հիմարություններին ու տգիտություններին վերջ տալ: Հույսը միայն հանրային ճնշման ուժն է մնացել, բայց արդյո՞ք սա վայել է մեր ազգին, այն դեպքում, երբ մյուս կողմից չկա խելամտություն, չկան քաղաքական միավորներ, որոնք առաջինը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեին թե՛ առաջարկների, թե՛ լուծումների իմաստով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025