Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երեխայիս հայրն առ այսօր ցանկություն չունի տեսնելու աղջկան». Սաթենիկ Հազարյան

Lifestyle

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանին թե՛ հեռուստաէկրաններին, թե՛ թատրոնի բեմում եւ թե՛ իրական կյանքում միշտ կարելի է տեսնել լայն ժպիտով, անսպառ դրական էներգիայով եւ բարձր տրամադրությամբ: Էկրանից այն կողմ իր լսարանին նա դրական էմոցիաներ է փոխանցում եւ փորձում միշտ այդպիսին մնալ:

Ինչպես գիտենք, դերասանուհին ունի 2 երեխա` 13-ամյա Ալենն ու 5.5 տարեկան փոքրիկ Լյուսին: Իրականում շատերը չգիտեն, թե որքան դժվարությունների միջով է անցել դերասանուհին, ինչ աշխատասիրության եւ փորձությունների շնորհիվ է նա կարողանում անդադար ժպտալ եւ որքան տրորված ու խեղդված ցավ կա այդ ժպիտի տակ: Նրա ամուսնալուծության եւ երեխաներին միայնակ մեծացնելու մասին խոսակցություններ շատ են եղել, սակայն դերասանուհին երբեւէ չի բարձրաձայնել եւ ոչ մի անգամ այս թեմային չի անդրադարձել իր տված հարցազրույցներում:

Տարիներ անց Սաթենիկն այսօր իրեն այնքան կայացած եւ ուժեղ է համարում, որ առաջին անգամ խոսում է ամուսնու` այլ կնոջով տարվելու, իրեն հղի կարգավիճակում միայնակ թողնելու, երեխաներին միայնակ մեծացնելու եւ նախկին ամուսնու անտարբերության մասին: Անկեղծ եւ էքսկլյուզիվ հարցազրույցը դերասանուհին վստահել է BRAVO.am-ին:

Կանայք բնության հրաշքն են

Աստված կնոջը ստեղծել է միանշանակ մայրանալու համար: Կնոջ ամենամեծ ստեղծագործությունն երեխան է: Այդտեղ են սրվում մեր բնազդները: Մեր օրերում ժամանակների, քաղաքականության թե նոր բարքերի բերումով կանայք ավելի խոցելի են դարձել: Շատ կանայք մեր հասարակությունում նաեւ հայր են, տատիկ, պապիկ, գումար աշխատող, տղամարդու բեռը կիսող. կեցցե՛ն կանայք, բնության հրաշքն են նրանք:

Կինը գեղեցիկն է

Կինը գեղեցիկն է, որ կարող է քանդել, բայց եւ կառուցել շատ ամուր, գժի պես սիրել, բայց ատել մոլագարի պես, հրահրել պատերազմներ, բայց եւ պարտադրել խաղաղություն:

Ես, իհարկե, ուժեղ եմ

Կանայք ուժեղ են, քանի որ պարտվել գիտեն, ամուր են, քանի որ սիրել գիտեն: Դե հիմա ասեք՝ տղամարդիկ ուժե՞ղ են (ժպտում է – հեղ․): This is the man’s world՝ հայտնի երաժիշտները վաղուց կանանց զգուշացրել են: Հարցնում եք` ես ուժե՞ղ եմ, ես ձեզ ասում եմ` ուժեղ եմ, իհարկե: Եվ, առհասարակ, ուժեղ ենք՝ ես, Դուք, աշխարհի բոլոր կանայք: Քանի որ, պարզվեց, մենք առանց նրանց կարողանում ենք, նրանք առանց մեզ` ոչ: Հիմա հարց` ուժե՞ղ ենք, թե՞ ոչ (ժպտում է – հեղ․):

Պարզվեց` ամուսինս ուրիշ կնոջով է տարվել

Կանկեղծանամ առաջին անգամ բարձրաձայն: Այո, ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին: Ի՞նչ արեցի ես: Նկարահանվեցի ֆիլմերում, մասնակցություն ունեցա տարբեր հեռուստահաղորդումներին, գնացի մարզասրահ, հավաքեցի ինձ եւ ունեցա իմ տաքուք ընտանիքը: Ինձ պես մայրերը շատ են. համբուրում եմ բոլորին: Հիմա ես եմ ձեզ հարցնում` ուժե՞ղ են կանայք:

Տղաս զանգահարեց հորը, իսկ նախկին տղամարդս մերժեց  որդուս

Երեխաներիս նվազագույն բարեկեցությունն ապահովելու համար ստիպված եմ լինում անքուն օր ու գիշերներ անցկացնել նկարահանման եւ թատերական հրապարակներում: Օգոստոսին 20 օր պիտի գիշեր-ցերեկ նկարահանվեմ նոր նախագծում: Մեծ տղաս զանգահարել էր հորը, 20 օր միասին անցկացնելու առաջարկություն արել: Պարզվեց` նախկին տղամարդս ֆինասական խնդիրներ ունի եւ մերժեց տղայիս: Իհարկե, ես այդ հարցն էլ կլուծեմ, ընդ որում` ժպիտով եւ ամուր: Չեմ ուզում ձեզ հուզել. սա է միայնակ կնոջ կյանքն իր օրակարգով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025