Անկյունահղկիչով (բալգարկա) աշխատելիս 15-ամյա տղան մարմնական ծանր վնասվածք է ստացել
Society«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչով (բալգարկա) աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:
Տղան վիրահատվել է, օտար մարմինը՝ հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ