Մադոննան իր 62-ամյակը նշել է 25 տարեկան ընկերոջ և թմրանյութերի հետ. խնջույքի մանրամասները (լուսանկարներ)
Lifestyle62-ամյակը կարելի է տարբեր կերպ նշել: Հոլիվուդի ամենաշատ քննարկվող և սկանդալային աստղը՝Մադոննան իր 62-ամյակը նշել է նավի վրա:
Պատկառելի տարիքը կինը նշելը 25-ամյա ընկերոջ, թոռների, 4 երեխաների և ընկերների շրջապատում:
Մադոննային կարծես տարիքը չի խանգարում, այլ ավելի է ոգևորում:

Սիրահար զույգը ողջ խնջույքի ընթացքում համբուրվում ու պարում էր: Հյուրերի շարքում էին Մադոննայի 4 երեխաները՝23-ամյա Լուդրես Լեոն, 14-ամյա Մերսին, և երկվորյակներ Էսթերն ու Ստելան:
Ծնունդը սկզբում նշել են Ճամայկայի տեղի բարում, հետո հյուրերի հետ միասին փոքրիկ ավտոբուսներով տեղափոխվել նավ:

Զարմանալի չէ, որ տոնի գլխավոր ուտելիքը՝ տորթը, մարիխուանա էր: Թմրանյութը թույլատրելի է այդ երկրում, և կարծես փոփ երգչուհին չի զրկել իրեն նման հաճույքից:

Փոփ երգչուհին ուրախ ծնունդ է ունեցել, պարել, երգել և ուրախացել է: Նրա երկրպագուները նկատել են ոչ միայն աստղի թուլությունը թմրանյութերի նկատմամբ, այլ նաև այն, որ հյուրերից ոչ ոք դիմակ չի կրել:
Այդպես որոշել էր Մադոննան, քանի որ շատ վաղուց էր նշում, որ չի հավատում կորոնավիրուսի գոյությանը, նույնիսկ փորձում էր վլոգ տեղադրել, ինչը կապացուցեր իր խոսքերը:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ