Դիմա Բիլանը հայտնվել է հիվանդանոցում
Lifestyleրգիչ Դիմա Բիլանն Instagram-ի ուղիղ եթերում հիվանդասենյակից շփվել է երկրպագուների հետ եւ պատասխանել հեյթերներին, որոնք վերջերս նրան հալածել են սոցիալական ցանցում։
«Լիովին անչար հրապարակում էի արել այն մասին, որ մենք սովորել ենք մշտապես տեղափոխվել, մշտապես փոխել քաղաքները, լայնությունները։ Եթե ինչ-որ ճեղք է առաջանում, քեզ բռնացնում ես մտքի վրա, այդ միօրինակությունը ձանձրացնում է։ Եվ ես դրան հրապարակում էր նվիրել, որում պատմել էի, որ միշտ ելք կա. կարելի է շրջել Մոսկվայում, հյուրանոցում համարներ վարձել։ Ինչ-որ «իմաստուն» մարդիկ գրել են. «Դե իհարկե, դու այնտեղ բնարակարան ունես»։ Թեեւ ես այդ մասին ոչինչ չեմ ասել։ Ամենակարեւորն այն է, որ ոչ ոք չի կռահում, թե իրականում ինչ է տեղի ունենում արտիստի կյանքում»,- նշել է Բիլանը։

Տեսանյութում նա նշում է, որ ուրախ ու գեղեցիկ բովանդակությանը հետեւող օգտատերերից շատերը պատկերացում անգամ չունեն, թե իրականում ինչ է կատարվում արտիստի կյանքում. «Ձեզանից ոչ ոք, հաստատ, վերջին շաբաթվա ընթացքում չի նկատել, որ ես բոլոր համերգների աշխատել եմ 37,8, 37,4 ջերմությամբ եւ որ ես թույլ եմ եղել, եւ ինքնազգացողությունս վատ է եղել։ Փառք Աստծո, COVID-19 չէ»,- վստահեցում է Բիլանը։
Երաժիշտի խոսքով՝ ինքը մի քանի անգամ ստուգել է կորոնավիրուսի առկանությունը՝ արյուն է հանձնել, երկու անգամ՝ քսուք, ինչպես նաեւ համակարգչային տոմոգրաֆիա արել։ Արդյունքում սովորական թոքաբորբ է ախտորոշվել։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ