Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Որպեսզի ընտրեն սահմանամերձ Տավուշում ապրելու ճակատագիրը

Economics

«Սահնանում ապրողն իսկական հերոս հայի տեսակն է, և սահմանամերձ համայնքը զարգացնելն այն ճանապարհն է, որ պետք է տանի հաղթանակ։ Այդ ճանապարհին չափազանց կարևոր է մտավորականի, գյուղացու գործը, քանի որ նա իր վարքով ավելացնում է ևս մի հատիկ՝ Հայաստանի հզորության և անվտանգության համար»,- այսօր Տավուշի մարզի Այգեպար համայնքում «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ, հայացք սահմանից» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով, հզոր Հայաստանի շղթայի մի կարևոր օղակ է սահմանամերձ համայնքը։ Ըստ մարզպետի, Տավուշը զարգացնելու, սահմանամերձ համայնքը առաջ տանելու համար ավելի մեծ էներգիայով պետք է տարածաշրջանը տնտեսապես ակտիվացնել։

«Մենք կարող ենք սահմանամերձ գյուղերում տներ կառուցել, բայց այդ տներում ապրելու համար մարդիկ պետք է ունենան աշխատանք, եկամուտ, որպեսզի ընտրեն սահմանապահ գյուղում ապրելու ճակատագիրը։ Եվ դրա համար, կարծում եմ, որ տնտեսական ներդրումներն ու նախաձեռնությունները, որոնք կան  մեր երկրում, թիվ մեկ գրավականն են մեր անվտանգային համակարգի»,- ասաց նա։

Հայկ Չոբանյանի կարծիքով, իրենք պետք է ստեղծեն բովանդակություն, մտքի ուժ, որով պետք է պայքարել խնդիրները կանոնակարգելու և լուծելու, ինչպես նաև Տավուշի ապագան եզրագծելու համար։

«Այստեղ՝ սահմանին տնտեսական ցանկացած ծրագիր իրականացնելը, գտնում եմ, որ խիստ կարևոր է, քանի որ դա լուրջ մարտահրավեր է, նոր ուղերձ է, հատկապես, երբ մենք տեսանելի հեռավորության վրա ենք գտնվում թշնամու դիրքերից։ Թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մեր երեխաները մեծանում են, մանկապարտեզ ու դպրոց են հաճախում, բնակիչներն էլ գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի ապահովենք այստեղի բնակիչների լիարժեք անվտանգությունը»,- վստահեցրեց Տիգրան Չոբանյանը։

Տավուշի մարզպետը, որպես մարզի առաջ ծառացած կարևորագույն խնդիր, առանձնացրեց և շրջանառեց ջրային համակարգերի օգտագործման հարցը.

«Տավուշի ջրամբարը մարզի չորս ջրամբարներից մեկն է։ Մենք ունենք ընդամենը 60 մլն խմ ջրամբարային ծավալ, որի ավելի քան 90 տոկոսը չենք կարողանում օգտագործել, և դա գնում է Ադրբեջան։ Տավուշի ջրերի ծավալը 420 մլն խմ է,  մոտ 90%-ը ևս մենք չենք կարողանում օգտագործել։ Մեր ջրամբարները գտնվում են ցածրադիր գոտիներում, քանի որ ժամանակին կառուցվել են սկզբունքով, որ ծառայեն և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Իսկ հայաստանյան ջրային համակարգը հիմնված է եղել պոմպակայանների վրա, որոնք հիմնականում թալանվել և ոչնչացվել են։ Հիմա մենք պետք է դրանք վերականգնենք և մեր գյուղացուն հնարավորություն տանք՝ 10 անգամ ավելի եկամուտ ունենալու։ Իսկ ջրդի և անջրդի հողերի եկամտային տարբերությունները մոտավորապես 10 անգամ են։ Դրանով մենք լրջագույն փոփոխություններ կանենք նաև մեր անվտանգային համակարգում։ Ես կարծում եմ, որ այս թեման պետք է լինի քննարկման առարկա։ Ես կուզեմ, որ այստեղ ծնվեն կարևոր ուղերձներ և առաջարկություններ»։

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր բանակի կողքին ամուր կանգնած է սահմանապահ գյուղացին, ու որևէ կերպ հնարավոր չէ նկարագրել կնոջը, որ հրետակոծության ժամանակ մնացել էր տանը միայնակ, և տունը փլվել էր, իսկ ինքը՝ հրաշքով փրկվել։

Նրա խոսքով, անգամ թշնամու կրակի ներքով Տավուշի սահմանապահ գյուղերի բնակիչները հույսով լեցուն էին, նրանց աչքերում հույս կար, թեև ավերվում էին արտերն ու այգիները։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, շատ կարևոր է, որ այժմ հակառակրոդի առաջ կրկին ծաղկում են մեր շեները.

«Հայաստանից մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ հեռավորությունների վրա, գրեթե ամենուր անկայուն իրավիճակ է..., պատերազմներ, ծանր դրություններ։ Մենք այդ բոլոր վայրերում ունենք քաղաքացինե, որոնք վերապրում են ցանկացած պատերազմական իրավիճակ, հաճախ նաև՝ դառնում գաղթական»։

Ռազմական փորձագետը նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ բանակը ցույց տվեց, որ հզոր է, որ կարող է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ու, որ ամենակարևորն է, բանակի կողքին կանգնած է սովորական քաղաքացին, սովորական տավուշցին.

«Նա ամեն օր պաշտպանություն իրականացնելու գործին է, ինքն իր հողն է մշակում, տղային էլ ուղարկում է ծառայության»։

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025