Վրաստանի իշխանությունները երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցը կառաջադրեն միայն այն դեպքում, եթե դա նպաստի աբխազական հակամարտության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի « հետ փոխհարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Դիվանագետի խոսքով՝ վրացական եւ ռուսական կողմերը այդ հարցի շուրջ բանակցություններ չեն անցկացրել: Հայտնի չԷ նաեւ, թե երբ կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական հանդիպումը:
«Ելնելով ստեղծված իրադրությունից՝ այս փուլում Կարասինի հետ երկխոսության շարունակումը արդյունքներ չի բերի»,- հավելել Է Աբաշիձեն: