Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ալիևի համար խնդիրներ կառաջանան երկրի ներսում. Հայկ Նահապետյան

Interview

Ալիևը հետքայլ է անում իր ագրեսիվ հռետորաբանությունից, իսկ սա սահմանին կռվող մեր զավակների քաջության արդյունքն է։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Հիշում եք Ադրբեջանի նախագահի առաջին օրերի պայմանները, որ զորքերը պետք է դուրս բերեն, Թուրքիայի մասնակցությունը լինի։ Հիմա չկան այդ բոլորը: Իսկ սա արդյունքն է մեր զավակների, որոնք այսօր սահմանին կանգնած են, քաջաբար կռվում են իրենցից բազմապատիկ ավել ուժի դեմ։ Մեր անձնակազմի մոտիվացիան շատ ավելի բարձր է, որովհետև սա մեզ համար հայրենական պատերազմ է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին։

Նահապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը չեն կարողացել կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը: «Ադրբեջան ձախողել է իր կայծակնային հարձակումով հաղթանակը դեռևս սեպտեմբերի 28-ին։ Հայկական զինված ուժերն առավելագույնը կատարում են այն մարտական խնդիրը, որը հրամանատարության կողմից դրված է իրենց առջև։ Այո, կան կորուստներ, կան ձեռքբերումներ, բայց դրանք բոլորը մարտավարական նշանակության են, ռազմավարական առումով, որտեղ հակառակորդը պետք է կարողանար ճեղքել 2 ուղղությունների հարվածով և շրջափակման մեջ վերցնել՝ առաջացնելով նաև խուճապ բնակչության և անձնակազմի մոտ, չի եղել»,- նկատեց նա:

Ռազմական փորձագետը կարծում է, որ մինչ Ալիևի հայտարարությունը բանակցությունների անհապաղ սկսման մասին խոսվել է նաև Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը։

«Այժմ մարդասիրական առումով է հրադադար, այսինքն, զոհվածների, գերեվարվածների փոխանակության հետ է կապված։ Սա վերջնական հրադադար չէ, բայց մեկ քայլ առաջ է հրադադարի վերջնական ռեժիմի հաստատման իմաստով։ 11 ժամ տևող բանակցությունը չի եղել այդ 4 կետերի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այդտեղ քննարկվել են նաև հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր, այսինքն՝ վերջնական հրադադար, հրադադարից հետո ինչ մեխանիզմներ պետք է գործեն, որոնք կլինեն կանխարգելիչ և այլն»,- ասաց նա։

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հանդիպմանը, փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը փորձել է ծանրակշիռ փաստարկներով մոտենալ բանակցություններին. «Փորձ էր արվել ապացուցողական հիմքով սեղանին դնել, որ իրենք Հադրութը վերցրել են, իսկ Հադրութը վերցնելու համար բավարար էր մի լուսանկար, մի քանի րոպեանոց տեսանյութ, որտեղ քաղաքապետարանի շենքին Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվեր և այդ շենքի կողքը ադրբեջանցի զինծառայողներն իրենց լեզվով խոսեին։ Այդ 200 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանման բուն նպատակը իրականում այդ դրոշի ծածանումն է եղել։ Այս դեպքում Ադրբեջանը ավելի կոշտ դիրքերից կխոսեր, որ վերցրել եմ Հադրութը, կարճ ժամանակ անց վերցնելու եմ Ստեփանակերտը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը իր ժողովրդի, զինված ուժերի մարտունակությունը, բարոյահոգեբանական վիճակը բարձրանալու համար պետք է կոնկրետ արդյունք ցույց տար, որովհետև  արդեն 2 շաբաթ է՝ ռազմական գործողություններ են և այն, ինչը Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր շտաբերում պլանավորված էր, չի եղել։ Փաստ է, որ սրանք ձախողվել են»,- նշեց ռազմական փորձագետը։

Հայկ Նահապետյանի կարծիքով՝ ռազմաճակատում արդյունքներ չունենալուց հետո Ալիևի համար խնդիրներ կառաջանան երկրի ներսում։ Ըստ նրա՝ Ադրբեջանում մեծ է իշխանափոխության վտանգը։

«Հիմա ադրբեջանական կողմը բավականին ծանր կացության մեջ է հայտնվել, որովհետև երբ դու այդքան զոհերից և կորուստներից հետո հաջողություններ չես ունենում ռազմի դաշտում, ամենայն հավանականությամբ, այդ երկրում տեղի կունենա իշխանափոխություն, դրա հավանականությունը շատ մեծ է։

Ավելին, արմատական զինյալները, որոնք եկել են Արցախի դեմ կռվելու, Թուրքիայի անմիջական ղեկավարմամբ կօգտագործվեն պետական հեղաշրջում իրականացնելու համար։ Իսկ իշխանափոխության ժամանակ, համոզված եմ, որ իշխանության են գալու Թուրքիայում կրթություն ստացած, Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ադրբեջանական բանակի բարձրաստիճան զինծառայողները։ Այդ ուժի հետ այլևս որևիցե մեկը չի կարող բանակցել, ուստի Ռուսաստանը բավականին ճկուն պետք է լինի, որպեսզի այդ բանակցությունները բերի մի հանգրվանի, որը չնպաստի Ադրբեջանում իշխանափոխությանը»,- ասաց նա։

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends