Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արծրուն Հովհաննիսյանը կարևոր նորություններ է հայտնում. նոր մանրամասներ

Շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում թշնամու տանկին՝ հետեւից խփում. Արծրուն Հովհաննիսյան Արդեն 23 օր շարունակվող թեժ մարտերում հակառակորդը վերջին տվյալներով կորցրել է՝ 195 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 566 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ: Նրանց մարդկային կորուստները հասնում է 6259-ի: Ընթացող մարտերի եւ դրանում հակառակորդի կորուստների վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել Հովհաննիսյանին: - Պարոն Հովհաննիսյան, ձեր հաշվարկներով այս ընթացքում հակառակորդի ընդհանուր տեխնիկայի քանի՞ տոկոսն ենք խոցել: - Իրականում դժվար է ասել, որովհետեւ տեսեք՝ հակառակորդի տեխնիկան ընթացքում թարմացվում է: Մենք տեսնում ենք, որ այս պատերազմի 23 օրերի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվորեն տարբեր պետություններից զենք-զինամթերք, տեխնիկա է ներկրում: Այսինքն՝ հստակ իմանալ, թե ինչքանով է թարմացվել՝ դժվար է: Բացի դրանից որոշ տարածքներում հակառակորդը առաջ է գալիս եւ իր խոցված տեխնիկան մնում է իր դաշտում, հետեւաբար նրանք հնարավորություն ունեն դրանց որոշ մասը վերցնել, վերանորոգել ու նորից մարտի մեջ մտցնել: Այնպես որ շատ դժվար է նման հստակ թիվ ասել: Բայց փաստ է, որ նրանց ցամաքային հարձակվողական բռունցքը հանդիսացող զրահատանկային զորքերի մեջքը ջարդված է՝ չեմ ասում ամբողջովին, բայց հիմնական մասը ոչնչացված է: - Դուք եւս նշեցիք, նաեւ վերջին օրերին շատ էր խոսվում, որ Ադրբեջանն այս օրերին զենքի նոր խմբաքանակ է ձեռք բերել: Տեղեկություն կա՞, թե ինչ զինատեսակների եւ ինչ ծավալի մասին է խոսքը: - Չէ, ստույգ թվեր չգիտեմ, բայց, որ մեծ թվերի մասին է խոսքը՝ դա փաստ է, տասնյակ հազարավոր արկեր հրետանու համար: Այսպես ասեմ՝ օրական երեւի տասնյակ թռիչքներ են կատարում ինքնաթիռները, որոնց բեռնատարողությունը միջինը 20-30 կամ 40 տոննա է, որի մեջ զենք-զինամթերք է: - Ֆինանսական առումով ի՞նչ չափի կորուստներ է կրել հակառակորդը նախնական գնահատականներ կա՞ն: - Միլիարդները հաստատ անցնում է: Ընդ որում, այստեղ մի կարեւոր բան էլ կա. ինչպես մենք տեսնում ենք Ադրբեջանի հանրության արձագանքներից (որոնք քողարկվում են, բայց այնուամենայնիվ դուրս են գալիս), այդ ֆինանսները մեծ հաշվով Ալիեւը փոշիացրել է, իր ժողովրդի բերանից կտրել ու դրել է զենքի, բանակի վրա: Մնացածի մասին չեմ ասում, թե ինչքան են փոշիացրել, բայց բանակը իր խնդիրը այսպես թե այնպես չի լուծում: Ադրբեջանի հանրությունը շանս ուներ նախկին 25 տարիների ընթացքում մեծ գումարներ ստանալ տնտեսության մեջ, բայց հիմա այդ շանսերն էլ են վերջնական փոշիացվում: Այդ բանակը ի վերջո քամվում է, ոչնչացվում է, այդ միջոցները քամվում են: Ընդ որում, հաջորդիվ տարիներին հաստատ այդ հասարակությունն ու պետությունը այդքան գումարի ներդրում չի էլ ունենալու, որովհետեւ, թե՛ նավթի գները, թե՛ նավթի ծավալը շեշտակի փոքրանում են: - Հայկական կողմը իսրայելական արտադրության «Sandcat» զրահամեքենա է խոցել, ինչը փորձագետները առանձնացրել էին, որպես կարեւոր հանգամանք: Ո՞րն է այդ զրահամեքենայի խոցման կարեւորությունը: - Չեմ կարող ասել, իմ կարծիքով քաղաքական իմաստով են կարեւորել: Որովհետեւ այդ մեքենան թեթեւ զրահամեքենա է, խոցելու մեծ բարդություն չկար՝ հակատանկային միջոցով է խոցվել: - Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարի պայմանավորվածությունը, ո՞րն էր նպատակը դրանց համաձայնություն տալու, եթե կրկին չէին պահելու հրադադարը: - Եթե անկեղծ ասեմ նման տրամաբանությունն ընդհանրապես չեմ հասկանում եւ հրաժարվում եմ հասկանալ: Սկզբում հրադադարի համաձայնություն տալ, դեռ հրադադարը չկնքած հայտարարել, որ հայկական կողմն է ուզում հրադադար, հետո հաջորդ օրը խախտել ու հայտարարել, որ հայկական կողմն է խախտել հրադադարը... ես այս տրամաբանությունը չեմ հասկանում: - Հակառակորդի գործողությունները ռազմական տրամաբանությամբ նմա՞ն են նրանց նախկին գործողություններին, թե մարտավարությունը ակնհայտորեն Թուրքիան է ղեկավարում՝ ինչպես փորձագետներից շատերն են նշում: - Ադրբեջանի զինված ուժերին չէի ցանկանա թերագնահատեինք, շատ ուժեղ զինված ուժեր են: Մանավանդ բարձր տեխնոլոգիական կոմպոնենտը, որը մեծ հավանականությամբ հենց իրենք չեն ղեկավարում, ավելի բարձրակարգ է: Բայց կան նաեւ բավականին հետամնաց տարրեր՝ մանավանդ ցամաքային զորքերում: Հետամնաց մոտեցումներ, թե՛ մարտավարական, թե՛ տեխնիկական եւ թե՛ կիրառական առումով: Բայց գլոբալ վերցրած երբեք էլ հակված չեմ եղել թերագնահատելու Ադրբեջանի զինված ուժերին եւ առավել եւս հիմա չեմ թերագնահատում: - 3 շաբաթյա մարտերը ռազմագիտական առումով ինչպե՞ս կբնութագրեք, վերլուծություններ արվե՞լ են արդեն: - Նախնական ես ասել եմ, որ դասական բլիցկրիգը տապալված է, այն տապալվել է նույնիսկ 5-6 օրվա ընթացքում: Դրանից հետո հիմա գնում է այլ մարտավարություն՝ ավելի շատ կրակային մարտի կիրառություն՝ նեղ տեղամասերում եւ գրոհող տարաբնույթ խմբերի մարտավարություն, որն իրենք փորձում են համադրել: Մի փոքր ստացվում է, մի փոքր չի ստացվում: Կրակային մարտը քիչ թե շատ ստացվում է, որովհետեւ այդ կրակային առավելությունն ունեն, իսկ անկանոն խմբերի գրոհող մարտավարությունը հաճախ տապալվում է, երբեմն ստացվում է: Ընդհանուր առմամբ, շարունակվում է ոչ դասական համազորային մարտի տեսքով: - Շաբաթներ առաջ գրել էիք, որ այս պատերազմը պատմության դասագրքերում պետք է հայտնվի մարտավարական առումով: - Միանշանակ: Խտությունը չափազանց մեծ է: Կիրառվել են՝ 500-ից 600, միգուցե ավելի քանակի՝ տանկեր, զրահատեխնիկա, БМП, БТР եւ այլն: Կիրառվել են հազարավոր միավոր հրետանային միջոցներ, հազարից ավելի ԱԹՍ-ներ: Նման խիտ մարտեր եւ օրական տասնյակ հազարավոր արկերի ու մեծ տրամաչափի կիրառում երեւի թե վերջին անգամ եղել է 2003 թվականի Իրաքյան պատերազմի ժամանակ: Դրանից հետո այսպիսի խտությամբ մարտեր չեն եղել: - Պարո՛ն Հովհաննիսյան, մեր զինվորների հերոսություններից նոր դրվագներ կա՞ն: - Իրականում շատ բաներ կան, որ մեզ չի էլ հասել դեռ: Շատ բաներ կան, շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում տանկին՝ հետեւից խփում, որովհետեւ ճակատից չի ստացվում: Ինչպես են հատուկ իմիտացիա անում, թե նահանջել են, բայց չեն նահանջում, որպեսզի մնան իրենց տանկերի մեջտեղում եւ կողքից խփեն տանկերը: Թե ինչպես են մեր խմբերն ընկնում շրջափակման մեջ, իսկ հետո ճեղքելով դուրս գալիս:

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun