Ճապոնիայի Կյուսյու հարավային կղզում նոյեմբերի 26-ին սկսվել Է երկրի խոշորագույն գործող հրաբխի՝ Ասոյի ժայթքումը: Հրաբխին հարող տարածքներից տարհանում են տուրիստներին: Մարդկանց արգելվում է 1 կիլոմետրից ավելի մոտենալ լեռանը:
Ինչպես հայտնում է Orer.am-ը` հղում անելով russian.rt.com-ին, հրաբխի տարածքում տեղի են ունենում թույլ երկրաշարժեր, իսկ մոխրի հետքերը նկատվում են ժայքման վայրից 30կմ հեռավորության վրա:
Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն է: Նրա բարձրությունը 1592 կմ է: Հրաբխի կալդերան նույնպես աշխարհում խոշորագույններից է՝ մոտավորապես 120կմ: