Yerevan, 01.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մինչ հայությունը պատերազմում էր` ՍԴ նորանշանակ նախագահը պարգեւավճարներ էր բաժանում. «Փաստինֆո»

Society

Մինչ Արցախում թուրք-ադրբեջանական եւ ահաբեկչական ագրեսիան հետ մղելու համար հազարավոր հայորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս` ՀՀ ՍԴ նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը պարգեւատրումներ էր բաժանում ՍԴ աշխատակազմին, գումարներ վատնում ծառայողական մեքենաների համար ավելի գոլդ համարանիշեր պատվիրելով։ «Փաստինֆո»-ն դեռեւս նոյեմբերի 2-ին հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե ովքեր են ստացել պարգեւավճար եւ որքան` ձեռնպահ մնալով մեր հավաստի տեղեկությունները հրապարակելուց, ինչով է պայմանավորված ծառայողական համարանիշերի փոփոխության անհրաժեշտությունն ու ինչ կապ ունի այն

ՍԴ-ի կողմից իր սահամանդրական գործառույթների հետ, որ նման իրավիճակում գումարներ են վատնում:

Սահմանադրական արդարադատություն իրականացնելուն կոչված այս կառույցը` ի հեճուկս օրենսդրության պահանջի, պատասխանն ուղարկել է ժամկետի խախտմամբ` հաստատելով, որ պարգեւատրումներ եղել են: Նոյեմբերի 9-ին ՍԴ մամուլի քարտուղարությունից տեղեկացրել էին, թե հարցման պատասխանը կտրվի նոյեմբերի 16-ին, ինչը ընդամենը ժամանակ ձգելու նպատակ էր հետապնդում, քանի որ օրենքը պահանջում է պատասխանել 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակն անհրաժեշտ է ուսումնասիրությունների համար, իսկ մեր հարցմամբ` ուսումնասիրության ենթակա հարցադրումներ չեն եղել: Ավելին ասենք` պատասխանն ուղարկվել է փնթի` անստորագիր` ի ցույց դնելով ՍԴ-ի իրական դեմքը:

Ինչեւէ` ՍԴ-ից հայտնում են, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսին ( կայքի տեղեկություններով վերջերին, երբ արդեն մեկ ամիս հայկական կողմը գտնվել է պատերազմի մեջ) ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կարգադրություն է ստորագրել դատարանի աշխատակազմի 84 աշխատակիցներ պարգեւատրել աշխատավարձի 30%-ի չափով (կարգադրությունը չի վերաբերվում ՍԴ դատավորներին)։ Բացի այդ` հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ՍԴ աշխատակազմի երկու ստորաբաժանումների ղեկավարներ (յուրաքանչյուրը մեկ անգամ) ստացել են պարգեւատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով։

Հայաստանում ու Սփյուռքում անգամ երեխաները լծվել էին գումար հանգանակելով` հանուն Արցախի, իսկ ՍԴ-ն գումարները խնայելու փոխարեն պարգեւներ է բաժանում:

ՍԴ-ն հաստատել է նաեւ ծառայողական համարանիշերը փոխելու մասին կայքի տեղեկությունները:

«2020 թվականի սեպտեմբերին Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորների ընտրությանը հաջորդել է ծառայողական ավտոմեքենաների բաշխում։ Այս երկու գործընթացների արդյունքում առաջացել է ՍԴ-ին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշերի հաջորդականությունը վերականգնելու կարիք, որի համար Սահմանադրական դատարանը ՀՀ ճանապարհային ոստիկանությանը պետական տուրքի տեսքով վճարել է 138․000 ՀՀ դրամ»,- նշված է ՍԴ պատասխանում։

«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ՍԴ դատավորներին ամրակցված ծառայողական ավտոմեքենաների պետական համարանիշների փոփոխությունը որքանով կարող է նպաստել սահմանադրական արդարադատության որակի բարձրացմանը, ՍԴ-ից նշել են, թե «Հայաստանի Հանրապետության Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, տեղեկություն են հանդիսանում «անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալները՝ անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ Հաշվի առնելով վերոնշյալը զերծ ենք մնում բնույթով տեղեկության վերաբերյալ հարցում չհանդիսացող հարցադրումներին անդրադառնալը»։

Այլ խոսքով չունեն պատասխան, հասկանում ենք, որովհետեւ դժվար է բացատրել, թե ինչ կարիք կար գումար ծախսել ՍԴ աշխատակազմի ղեկավարի համար նոր ծառայողական համարանիշ պատվիրելու համար, ինչով էր վատ 020 համարը, որ հիմա սույն պաշտոնյան 010-ով պետք է երթեւեկի, դրանից շա՞տ է բարձրանալու աշխատակազմի աշխատանքի, առավել եւս ՍԴ որոշումների որակը, առայժմ հակառակն է: Գրություններն սկսել են ուղարկել անստորագիր:

Ավելին՝ այստեղ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank