Yerevan, 30.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բաքուն խախտել է եռակողմ հայտարարությունը

Society

Երեկ ՌԴ նախագահ Պուտինը եւ ԱԳ նախարար Լավրովը տեսակոնֆերանսի ժամանակ անհանգստություն են հայտնել, որ որոշ ուժեր փորձում են կասկածի տակ դնել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը եւ խափանել դրա իրականացումը: Խնդրին անդրադարձել ենք երեկվա հրապարակմամբ, նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի որոշ հանգամանքների ընդգծումով: Ի լրումն պետք է նշել, որ նոյեմբերի 9-ից հետո Բաքուն մի քանի անգամ խախտել է եռակողմ համաձայնությունը: Նոյեմբերի 11-ին Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել կամ առեւանգվել են 10 քաղաքացիներ, որոնց հարցով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ: Օրերս հայտարարվեց, որ այդ ճանապարհն անվտանգ է, սակայն ճանապարհի մի հատվածը վերահսկում են Բաքվի ուժերը, եւ չկա որեւէ երաշխիք, որ այդ դեպքերը չեն շարունակվելու: Այս համատեքստում, առաջանում է Սոթք-Արցախ ճանապարհի հարցը, որը գործում է մինչեւ նոյեմբերի 25-ը, երբ Քարվաճառի շրջանը պետք է անցնի Բաքվի վերահսկողությանը: Սակայն ճանապարհի փակումն արդեն իսկ դառնալու է եռակողմ համաձայնագրի նոր խախտում, քանի որ դրա կետերից մեկը վերաբերում է բոլոր հաղորդակցությունների բացմանը: Եռակողմ փաստաթղթի հաջորդ խախտումը Բավի կողմից Շուշիի Կանաչ ժամի գմբեթների ոչնչացումն է: Ընդ որում, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պուտին-Ալիեւ զրույցում վերջինս խոստացել է ապահովել Ղարաբաղի կրոնա-մշակութային հուշարձանների պահպանումը եւ ազատ մուտքը այցելուների համար: Թե ինչ արժե Ալիեւի խոստումը, գիտեն բոլորը: Բանն այն է, որ Բաքվի ռազմավարության մեջ է մտնում հայկական ժառանգության ոչնչացումը, քանի որ այդ երկիրը ստեղծվել է հայկական տարածքների վրա, եւ խնդիր է դրված վերացնել հայկական հետքը: Այս առումով, հարց է առաջանում, ի վիճակի՞ են լինելու ռուս խաղաղապահներն ապահովել այս դրույթները: Խիստ կասկածելի է: Նախ, դրա համար նրանք պետք է շարվեն բոլոր ճանապարհների երկայնքով ու հսկիչ կետեր դնեն կրոնա-մշակութային բոլոր հուշարձանների մոտ, ինչն անիրական է, եթե այդ տարածքները չեն մնում հայկական վերահսկողության տակ: Ռուսաստանն այս հարցերով հորդորում է ներգրավվել միջազգային համապատասխան կառույցներին, սակայն դա նույնպես հարցի լուծում չէ: Ինչ է անելու Ռուսաստանը, եթե շարունակվեն այս միջադեպերը: Ռուսաստանի խնդիրն իհարկե դա չէ, եւ Մոսկվան արձագանքելու է միայն իր ռազմական ներկայությանը սպառնացող վտանգին: Մյուս կողմից, այդ միջադեպերն անխուսափելիորեն սպառնալիք են դառնալու նաեւ ՌԴ զորախմբի համար, հատկապես Շուշիի, Հադրութի, Քարվաճառի եւ Քաշաթաղի հանձնումից հետո: Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ ո՞վ կա Հայաստանում, որին դեռ հետաքրքրում է Ղարաբաղի ճակատագիրը: Նման խախտումների պարագայում Բաքուն համաշխարհային անասելի ոռնոց կբարձրացներ, իսկ Հայաստանում բավարարվեցին մեկ-երկու ապաքաղաքական տարտամ հայտարարությամբ: Ռուս եւ եվրոպացի արվեստագետների կոչերն ավելի շատ եւ լուրջ քաղաքական բովանդակություն էին պարունակում: Հայաստանում դեռ կա՞ որեւէ պետական կառույց, քաղաքական դերակատարություն ունեցող որեւէ պառլամենտական ու ոչ պառլամենտական խումբ, որոնց այս հարցերը հետաքրքրում են: Հայտարարություններ են արվում, թե փորձելու են ինչ որ բաներ փոխել այդ աննպաստ համաձայնագրում, բայց ահա այսպիսի փաստերի պարագայում լռություն է: Իսկ դրանք էական փաստեր են, այն էլ՝ համաձայնագրի կատարման մեկնարկին, ինչն իսկապես հնարավորություն է ինչ որ բան շտկելու: Էլ չենք խոսում այն մասին, որ ի սկզբանե Ադրբեջանի գործողությունները եւ դրանց հետեւանք համաձայնությունը տեղով մեկ «կոմպրոմատ են»: Թե՞ երեք տասնամյակ «միջազգային հանրության» տակ մակաբուծելուց հետո հիմա էլ որոշել են շարունակել մակաբուծել ռուս խաղաղապահների տակ: Դա այլեւս անհնար է: Հայաստանին ու աշխարհին փաստարկներ են պետք, ոչ թե մակաբույծներ: Ի դեպ, օկուպացված տարածքներում Բաքուն Թուրքիայի դրոշներ է տնկում: Ահա ձեզ եւս մեկ լուրջ եւ տարողունակ փաստարկ: lragir.am

Ավելին՝ այստեղ
 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank