Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իդեալական օրենք գոյություն չունի․ ԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վ. Դումանյանը նշել է, որ եթե ակադեմիական շրջանակում առկա են որոշակի մտահոգություններ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ապա նախարարությունը պատրաստակամ է լսել բոլոր դիտարկումները. «Այս գործընթացում ես հանդիսանում եմ ձեզանից մեկը և շահագրգիռ եմ ունենալ հնարավորինս կատարյալ և ամբողջական օրենք: Այս օրենքը մեկ շաբաթում չի գրվել. այն անընդհատ փոփոխվել է, լրամշակվել և ունի բավականին երկար պատմություն»:

Խորհրդի անդամները, իրենց նախաձեռնությանն օպերատիվ արձագանքելու համար շնորհակալություն հայտնելով նախարարին, ներկայացրել են, ըստ իրենց, նախագծում տեղ գտած խնդրահարույց որոշ կետեր:

Ըստ այդմ՝ նշվել է, որ օրենքի նախագծի անցումային դրույթներում սահմանվել է բուհերի լիցենզիաների գործողության դադարեցման ժամկետ, այն է՝ բուհին տրված լիցենզիաները գործում են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:

Խորհրդի անդամների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ հիմքով է դադարեցվելու լիցենզիաների գործողությունը: Հաջորդ խնդրահարույց հարցը, որ բարձրաձայնել են խորհրդի անդամները, վերաբերել է անցումային դրույթներում սահմանված այն կետին, ըստ որի՝ կառավարման խորհուրդները ձևավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Նախագծով մինչ նոր կառավարման խորհուրդների ձևավորումը գործող խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, ինչպես նաև մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն:

Ռեկտորների խորհրդի անդամների դիտարկմամբ՝ այս պարագայում չեն գործում նշանակված ռեկտորի նկատմամբ օրենքով սահմանված մի շարք կետեր, այն է՝ ընտրության կարգ, որակավորման նվազագույն չափանիշներ, խորհրդի կողմից ռեկտորին անվստահություն հայտնելու մեխանիզմի բացակայություն:

Անդամները մտահոգիչ են համարել նաև օրենքի նախագծում բուհերի՝ ամրագրված պարտադիր ծրագրային հավատարմագրումը՝ ընդգծելով, որ այն ֆինանսական մեծ բեռ կդառնա բուհերի համար:

Ըստ խորհրդի անդամների՝ բուհերը պետք է անցնեն նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում, և վերոնշյալ գործընթացների համար ի հայտ կգա նաև կադրային ռեսուրսի խնդիր:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաև ռոտացիոն սկզբունքի, լրիվ և մասնակի ծանրաբեռնվածության, գիտական աստիճանների շնորհման և ճանաչման, վկայագրի տրամադրման, հանրային և մասնավոր բուհերի միջև խտրականության բացառման, բուհերի ռեյտինգավորման, խորհուրդների կազմերի ձևավորման և այլ հարցեր:

Նախարար Վ. Դումանյանը նշել է, որ օրենքի նախագիծն անցել է համապատասխան բոլոր օղակներով և արժանացել ՀՀ կառավարության հավանությանը. օրենքը վերջնական կընդունվի Ազգային ժողովի կողմից:

Նախարարը նշել է, որ իդեալական օրենք գոյություն չունի, և ինքը նույնպես որոշ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ, որոնք, ինչպես նաև ակադեմիական շրջանակի կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ կքննարկվեն Ազգային ժողովում:

«Պետական բուհերի հիմնադիրը պետությունն է, և բացառելով կոլեկտիվ անպատասխանատվության հնարավոր դրսևորումները՝ պետությունը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի յուրաքանչյուր պետական բուհի արդյունավետ գործունեության համար:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնում իմ գլխավոր առաքելությունը ես համարում եմ անվստահության մթնոլորտի ջախջախումը և հաշտության հաստատումը:

Մենք՝ բոլորս, մեկ միասնություն ենք, և յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ վերացնելու բուհերում անառողջ մթնոլորտը և հասնելու համերաշխության»,-շեշտել է նախարար Վ. Դումանյանը:

Հանդիպմանը ներկա նախարարության պատասխանատուները հանգամանալի անդրադարձել են ռեկտորների խորհրդի անդամների բարձրաձայնած բոլոր մտահոգություններին ու դիտարկումներին՝ առաջարկելով դրանք դեկտեմբերի 7-ին գրավոր ներկայացնել լիազոր մարմին:

Ավելին...

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun