2015թ-ի փետրվարին նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 87$ 1 բարելի դիմաց, եթե նոյեմբերի 27-ին ՆԱԵԿ-ի նիստի ժամանակ որոշում ընդունվի նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հայտնում է Orer.am-ը, խոսվում է Deutsche Bank-ի վերլուծական ակնարկում:
Ըստ բանկի վերլուծաբանների հաշվարկի, այս պահին նավթի շուկայի կայունացման համար անհրաժեշտ է արդյունահանման թույլատրելի նորմը նվազեցնել օրեկան 1 մլն բարելով: Եթե ՆԱԵԿ-ն այդպիսի որոշում ընդունի, ապա նավթի գինը արագ կկայունանա:
Ընդ որում ՝ վերլուծաբանների կարծիքով ՆԱԵԿ-ը նավթի արդյունահանումը նվազեցնելու որոշում կընդունի ՝ հաշվի առնելով ներկայիս նավթային շուկայի հիմնական ցուցանիշները:
Հոկտեմբերին ՆԱԵԿ-ի երկրներում, այդ թվում՝ Իրաքում, նավթի արդյունահումը կազմել է օրեկան 30.6 մլն բարել, որը 600 հազ. բարելով գերազանցում է թույլատրելի նորմը:
Deutsche Bank-ի փորձագետները գտնում են, որ հաստատված թույլատրելի նորմից ավելի նավթի արդյունահանման ծավալը, ինչպես նաև դոլլարի ամրապնդումը և աշխարհում տնտեսական զարգացման աճի նվազման մասին կանխատեսումը ՆԱԵԿ-ին կստիպեն արագ գործել: