Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել. Հայաստանի ԱԳՆ
PoliticsՀայաստանի ԱԳՆ Արա Այվազյանը Le monde-ին տված հարցազրույցում խուսափել է ուղիղ պատասխանել Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին:
«Ներկայում մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ՝ չնայած Հայաստանը որեւէ նախապայման չի առաջադրել՝ ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հարաբերությունները կարգավորելու համար:
Մենք դարձել ենք Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ Թուրքիայի ներգրավվածության ականատեսները: Վերջին շրջանում Թուրքիան տեղափոխում է վարձկաններին տարբեր տարածաշրջաններ ապակայունացնելու նպատակով:
Վերջին տարիներին մենք խոսել ենք «նոր Թուրքիայի» մասին, սակայն միջազգային հանրությունը դարձել է այն բանի ականատեսը, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տիրող ատելությունը չի վերացել, դեռ ավելին, այն գտել է նոր հիմք եղբայրական Ադրբեջանի մեջ»,-հայտարարել է նախարարը: