Ռուս հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում և մակագրել.
«Միգուցե դժվար աշխատանքային շաբաթն է, միգուցե պարզապես հոգնել եմ, բայց շատ եմ ցանկանում պատասխանել օգտատերերից մեկին, ով հետաքրքրվել է, թե ինչ տեսք ունեմ առանց դիմահարդարման։ Ինձ միշտ զարմացնում են այն աղջիկներ, ովքեր առանց մտածելու սկսում են քեզ գեղեցիկ կամ տգեղ համարել։ Իհարկե, ես շատ կցանկանայի Ջոլի կամ 20 տարեկան աղջիկ լինել, բայց ավաղ… ինչ մեծացել, մեծացել եմ։ Բարի գիշեր։ Ինձ համար բոլոր մարդիկ շատ լավ են ու հիանալի»։