Այս օրերին մամուլում մեծ հնչեղություն է ստացել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնությունը: Orer.am-ի լրագրողը ցանկացավ ճշտել նախաձեռնության հանդեպ սփյուռքահայ գործարար Վալերի Գորուծունյանի վերաբերմունքը: Գործունյանը, ով մշտապես ակտիվություն է ցուցաբերում հայաստանյան իրադարձություններին, նշեց. «Լավ չեմ պատկերացնում, թե ինչ հույս ունի Նիկոլը և ինչպես պիտի հավաքի այդ 44 ստորագրությունները»:
Ըստ գործարարի՝ այսօր ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանը, Ժառանգությունը և այլ ուժեր ունեն իրենց ներքին խնդիրները և ավելի զբաղված են դրանցով: Տիկին Գործունյանը ցավ է ապրում, երբ տեսնում է մեր երկրի դժվար իրավիճակը: «Այսօր իրավամբ հայրենասեր ուժերը պետք է մի կողմ դնեն ամբիցիաները և միավորվեն»,- շեշտում է նա:
Orer.am-ի թղթակիցը հարցրեց տիկին Գործունյանին եռյակի հանդեպ իր վստահության մասին: «Դժբախտաբար, ես ոչ ոքի չեմ վստահում և խնդիրը դրա մեջ չէ»,- ասաց մեր զրուցակիցը և կրկնեց, որ խնդիրը բոլոր ընդդիմադիրների միավորման մեջ է՝ հանուն հայրենիքի:
Լևոն Փանոսյան