Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյումրեցի 32-ամյա հղի կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին

Society

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում հունվարի 5-ին մահացած,  կորոնավիրուսի դեմ բուժվող, 30 շաբաթական հղի 32-ամյա գյումրեցի Մերի Թորոսյանի մահվան մեջ հարազատները բժիշկներին են մեղադրում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Մերի Թորոսյանի երկրորդ անգամ էր մայրանալու․ ունի 11 տարեկան որդի։ Մերին 2009 թվականից աշխատում էր Դատական կարգադրիչների ծառայության՝ Շիրակի մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի Գյումրու բաժանմունքում՝ որպես դատական կարգադրիչ։ Ամուսինը՝ Արթուր Պալյանն ու քույրը՝ Սեդա Հակոբյանը, Մերիի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին, նշում, որ նրանք անմարդկային, անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել։ Մերի Թորոսյանին Գյումրիից շտապօգնության մեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 22-ին․ կորոնավիրուսով վարակված հղի կանանց բացառապես բուժում են այնտեղ։

Սեդա Հակոբյանը, որը դեկտեմբերի 27-ից հիվանդանոցում խնամել է հղի քրոջն, Aravot.am-ին պատմեց հետևյալը․ «Մերին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է ընդունվել է 37․2 ջերմությամբ, սատուրացիան եղել է նորմալ՝ 95, իր ոտքով, ձեռքով գնացել է։ Առաջին օրը նրան ո՛չ մեկը չի մոտեցել, ո՛չ մի բուժօգնություն չեն ցուցաբերել։ Անգամ գիշերը, երբ ջերմություն է ունեցել ու խնդրել է իրեն դեղ տալ, ոչ մեկը չի մոտեցել։ Առավոտյան, երբ խոսեցինք հետը, ու նա ասաց այս մասին, զանգել ենք թեժ գիծ։ Տեղեկացրեցինք, թե ինչ է կատարվում հիվանդանոցների ներսում․ հղի կնոջը մոտեցող, դեղ տվող չկա, երբ նույնիսկ իր բերանով է ուզում։ Թեժ գծին հնչեցրած մեր զանգից հետո բոլոր բժիշկները մոտեցել են, սկսել են բուժել։ Մերին հրաժարվել էր համակարգչային տոմոգրաֆիայից՝ КТ-ից, որն անհրաժեշտ էր անհապաղ անել։ Իրենք սոնոգրաֆիայով որոշեցին, որ Մերին երկկողմանի թոքաբորբ է, բայց թե թոքերն ինչ աստիճան էին ախտահարված, չգիտեինք։ Մենք հետո ենք իմացել, որ քույրս չի համաձայնել КТ –ի։ Եթե անգամ հրաժարվում էր, չէ՞ր կարելի կապ հաստատել հարազատների հետ, ասել, որ ձեր հղին հրաժարվում է, ի՞նչ բուժում պիտի տանք, երբ չգիտենք քանի տոկոսով են ախտահարված թոքերը։ Երբ քրոջս տաքությունը բարձրացել է, հասել 40 աստիճանի, շատ վատ է եղել, իրենք այդ ժամանակ Մերիին ասել են, որ հնարավոր չէ այլևս ոչ մի բան ու տարել են КТ-ի։ Իհարկե, չգիտեմ՝ ինչպես են հասցրել համակարգչային տոմոգրաֆիայի սենյակ, երբ Մերիի պատմելով՝ թթվածինը պակասել էր, հիվանդանոցը թթվածին չէր ունեցել՝ իրեն տեղափոխելիս։ Երբ տեղափոխել են КТ-ի, թթվածինը վերջացել էր․ անընդհատ նույն պատմությունն էր այդ հիվանդանոցում։ КТ-ն արեցին, մեզ տեղեկացրեցին, որ թոքերը 75 տոկոսով ախտահարված են։ Քույրս ամսի 22-ից հիվանդանոցում պառկած էր, ամսի 27-ին է պարզվել, որ թոքերը 75 տոկոսով ախտահարված են։ Երբ ինքն առաջին օրը գնացել էր հիվանդանոց, լավ է եղել, փաստորեն նորմալ բուժում չեն սկսել․ իրենք Մերիի կամքով են շարժվել, իրենց համար մեկ է եղել՝ ինչ կկատարվի»,-պատմեց Սեդա Հակոբյանը։ Նա ասաց, որ դեկտեմբերի 27-ին, երբ ինքը սկսել է խնամել Մերիին, քանի որ նրա վիճակն արդեն լավ չէր, տեսել է, որ հիվանդասենյակում չափազանց ցուրտ է։ Այն ավելի է բարդացրել թոքաբորբով հիվանդի վիճակը։ Սեդայի փաստելով՝ դեկտեմբերի 28-30-ը քրոջ վիճակը լավացել է, բուժումը նորմալ ընթացել է, սակայն, ըստ մեր զրուցակցի, հիվանդանոցը մասնագիտացած լինելով հղի կանանց բուժման մեջ, զարմանալիորեն չի ունեցել հերթափոխ գինեկոլոգ։ «Գիշերները հիվանդանոցը չուներ հերթափոխ գինեկոլոգ, միայն ուներ բժիշկ։ Երբ հունվարի 3-ին Մերիի մոտ ցավեր սկսվեցին, ծննդաբերական ցավեր էին դրանք, դարձյալ չկար գինեկոլոգ։ Պիտի սպասեինք մինչև առավոտ, որ գինեկոլոգը գար։ Գինեկոլոգին միայն հեռախոսով էին ասում՝ էս տեղն է ցավում, էն տեղն է ցավում։ Ես չգիտեմ գինեկոլոգն ինչ էր պատասխանում հեռախոսով, բայց պիտի սպասեիր, մինչև առավոտը գար։ Ամբողջ հիվանդանոցում ունեցել են մեկ գինեկոլոգ»,-ասաց Սեդա Հակոբյանը։

Նա պատմեց, որ ի սկզբանե իրենք խնդրել են ընդհատել Մերիի հղիությունը ու փրկել նրա կյանքը, բայց բժիշկները պնդել են, որ Մերիի, ինչպես նաև երեխայի վիճակը լավ է, ուստիև դա կլինի անմարդակայնություն։ Բժիշկները մինչև հունվարի 5-ը՝ Մերիի մահվան օրն, ասել են, որ վիճակը լավ է, հանգիստ եղեք, խուճապ մի ստեղծեք, մինչդեռ, ըստ Սեդա Հակոբյանի, քույրն օր օրի վատանում էր։ «Հունվարի 3-ից, երբ Մերիի մեջքի ցավերը բռնել էին ու սաստկանում էին, բժիշկներն ասում էին՝ դա մկան է, գրիժա է, երիկամներն են, քար է, ողնաշարն է տեղաշարժվել։ Ես ասում էի՝ ողնաշարը ինչպե՞ս տեղաշարժվեց․ էդ մարդը ի՞նչ ծանր բեռ էր կրում հիվանդանոցում։Դրանք ծննդաբերական ցավեր էին, սակայն բոլորը միաձայն ասում էին՝ ոչ մի բան չկա, անգամ կոնսիլումից հետո ասին, որ մկանային ցավ է»։ Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ քրոջը սոնոգրաֆիա են արել, սակայն մի խնդիր էլ ստեղծվել է հղի կնոջը 4-րդ հարկից երկրորդ հարկում գտնվող սոնոգրաֆիայի կաբինետ իջեցնելու ժամանակ, քանի որ հիվանդանոցը թթվածին չի ունեցել։ Նրան մի կերպ են տեղափոխել․ սատուրացիան ցածրացել է ՝ հասել 70-75, հազիվ է շնչել։ Բերել, թթվածնային սարք են միացրել։ Սոնոգրաֆիայի բժիշկն էլ, խորհրդակցելով գինեկոլոգի ու այլ հիվանդանոցից հրավիրված բժշկի հետ, հղի կնոջը տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, քանի որ սատուրացիան ընկել էր։ Ըստ Սեդա Հակոբյանի, բժիշկները չէին կողմնորոշվում՝ ինչից են Մերիի սաստակցող ցավերը, առաջարկել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տանել, սակայն այդպես էլ չեն տարել՝ սարքի փչացած լինելու պատճառաբանությամբ։ Հղի կնոջը ոչ մի ցավազրկող դեղ չի օգնել։ Այլ հիվանդանոցից հրավիրված բժիշկն ասել է, թե կնոջ մոտ ծննդաբերական պրոցես է սկսվում, անհրաժեշտ է անհապաղ ուղարկել ծննդաբերության։

Հարազատների ասելով, Մերիին՝ 88-85 սատուրացիայով, տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, սակայն մի տհաճ պատմություն էլ սկսվել է այստեղ։ Նրան ընդունող չի եղել, այս հիվանդանոցը նույնպես թթվածին չի ունեցել։ Մերին ուշաթափվել է, քանի որ չի կարողացել շնչել, ոչ մեկը տեր չի եղել։ Շտապօգնության վարորդն է ճարել թթվածնային բալոն, հասցրել։ Ըստ մեր զրուցակիցների, երբ Հանրապետական հիվանդանոցում բժշկին դուրս են կանչել, վերջինս զարմացել է, թե ինչու եք եկել։ Ըստ հարազատների, հիվանդանոցները կարծես մեկը մյուսի հետ կապ չունենային։ Հանրապետական հիվանդանոցում Մերիի հարազատները հորդորել են բժշկին՝ թույլ տալ նրան ծննդաբերելու, որպեսզի թե՛ Մերիի, թե՛ երեխայի կյանքը փրկվի, սակայն այստեղ ոչինչ չեն արել ու նրան նորից տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ Սեդա Հակոբյանը պատմեց, որ քրոջ ցավերը շարունակվել են, իրեն մի պահ դուրս են արել վերակենդանացման բաժանմունքից, սակայն, երբ 15 րոպե անց ներս է մտել, Մերին շատ վատ է եղել, ջրից խեղդվել է։ Գիշերը ցավազրկել են, սակայն առավոտյան ժամը 5-ի մոտ ցավերը նորից բռնել են, տեսնելով արյան հետքեր՝ բժշկին են կանչել։ Վերջինս խորհուրդ է տվել սպասել գինեկոլոգին, որն առավոտյան 8-ին նոր միայն եկել է աշխատանքի, ստուգել ու ասել է՝ պիտի տանել ծննդաբերության։ «Սոնոգրաֆիայի սարքը բերեցին, ասացին՝ ջրերն ամբողջությամբ գնացել են, պտուղը մահացած է։ Ամսի 4-ից է այս ամենը եղել, ծննդաբերությունը չընդունեց Հանրապետական հիվանդանոցը։ Մեկը մյուսի վրա գցեցին, բերեցին Գրիգոր Լուսավորիչ, ցավազրկեցին, որպեսզի Մերիի ձայնը չելներ, էդ մի գիշերն էլ իրենք հանգիստ քնեին։ Էրեխու գլուխը կերան, ասինք՝ գոնե անմիջապես ծննդաբերի, մորը փրկենք»։

Սեդան պատմում է, որ քրոջը շտապօգնության մեքենայով նորից տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, այստեղ նրան արհեստական ցավեր են տվել , ծննդաբերել է։ Այս հիվանդանոցում, ըստ Սեդայի, ծննդականին պահել են ընդամենը մեկ ժամ ու նորից տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ Սեդայի ասելով, այստեղ իրենց դիմավորող չի եղել, ոչ մի բժիշկ ու ոչ մի բուժքույր չեն մոտեցել։ «Մոտ 40 րոպե Մերիին ձայն էի տալիս, որ չքներ, քանի որ գիտեի ծննդաբերությունից հետո չի կարելի քնել, որպեսզի Մերիին կարողանար շնչել։ Այդ ընթացքում տեսել եմ, որ նրա սատուրացիան կտրուկ իջել է՝ 68, 65, 60։ Գնացել եմ, որ բժիշկ կանչեմ, բժիշկ չկա, բուժքույր չկա։ Փոքր, երևի նորավարտ աղջիկ էր, ասաց՝ ես եմ բժշկուհին։ Ես առաջին անգամ էի տեսնում իրեն։ Նա բուժքրոջ հետ տանջամահ անելով՝ Մերիին թթվածնի նոր սարքավորում միացրեցին։ Մերին սկսեց նորից շնչել՝ մի կերպ, սատուրացիան բարձրացավ մինչև 85։ Եկավ բուժող բժիշկը, Մերին ուժերը հավաքեց, դեմքից էդ սարքավորումը հանեց, գցեց։ Բժիշկը վերցրեց, օգնեց, դրեց, բայց քույրս չէր կարող շնչել նաև այս նոր սարքավորմամբ։ Քրոջս ձախ աչքը դեպի վեր էր բարձրացել։ Բժիշկը հարցրեց՝ աչքը շե՞ղ է, ասի՝ դուք իրեն տեսել եք, աչքերը շե՞ղ էին, ասեց՝ նյարդաբան կանչենք, բայց քրոջս սատուրացիան արդեն իջել էր 55։ Ասի՝ շնչառություն տվեք, հետո աչքի հարցը կլուծեք։ Բժիշկներին զանգեցին, կանչեցին, հավաքեցին, փոխտնօրենը եկավ՝ թղթապանակը ձեռքին, ասում է՝ մարդիկ 50 սատուրացիայով էլ են ապրում, ոչինչ չկա, մի խուճապ ստեղծեք, մի գոռացեք, ամեն ինչ լավ կլինի։ Ինձ դուրս էին անում, ես, սակայն, մինչև վերջ մնացի քրոջս մոտս։ Իրենք անգամ համապատասխան սարքավորում չունեին, որ քրոջս ուշքի բերեին, սիրտը կանգնել էր, իրենք ձեռքով էին սեղմում։ Մերիի աչքերը փակվել էին ու այդպես էլ չբացվեց։ Ես չէի հավատում, երբ բժիշկներն ասում էին՝ քո քույրն էլ չկա»։

Հարազատներին պարզաբանել են, որ Մերի Թորոսյանը մահացել է թրոմբից։ «Ինձ ասին, որ քրոջս մոտ թրոմբ է եղել, որը փախել է թոքերը։ Իրենք ուղղակի գիտեն, որ քովիդը թրոմբ է առաջացնում, արյունը պնդանում է։ Իրենք բոլորին միաբերան գրում են՝ թրոմբը փախավ սիրտը, թոքերը։ Թրոմբ բառը ուղղակի սովորել են, բժշկություն չկա։ Բժիշկների վրա բան կհաստատե՞ս, բայց սա երևի թե առաջին դեպքն է, որ մարդ է մտնում վերակենդանացման բաժանմունք ու տեսնում է՝ ինչ է կատարվում», -ասում է Սեդա Հակոբյանը։

Aravot.am-ը պարզաբանումներ էր խնդրել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հանրային կապերի համակարգող Ծովինար Խաչատրյանից։ Նա մեզ հետևյալ պարզաբանումն է ներկայացրել․ «Մերի Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն է ընդունվել 2020 թվականի դեկտեմբերի 22-ին: Ընդունման պահից գտնվել է բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերում է առաջին օրը բուժօգնություն ցուցաբերելուն, ապա նշենք, որ պացիենտի վարման պլանը ողջ ծավալով մշակվում է համապատասխան հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հաշվի առնելով իրավիճակի ողջ ծանրությունը` բացառության կարգով թույլատրվել է հարազատի խնամակալություն: Բացի դա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում գտնվելու ժամանակ բուժանձնակազմը հեռախոսակապի մեջ է եղել նաև պացիենտի ամուսնու և հարազատների հետ, ովքեր մշտապես տեղեկացվել են հիվանդության բուժման և ընթացքի վերաբերյալ: Բուժման ընթացքում կատարվել են ներհիվանդանոցային կոնսիլիումներ, որոնց ներգրավվել է նաև ՀՀ առողջապահության նախարարի մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդականը: Նշենք, որ վերապրոֆիլավորման առաջին իսկ օրից բուժկենտրոնում աշխատել են հատուկ կորոնավիրուսային վարակով պացիենտներով զբաղվող մանկաբարձ-գինեկոլոգներ, իսկ անհրաժեշտության դեպքում ներգրավվել են նաև մեր ծննդատան կամ ԱՆ մասնագետներ: Պացիենտի բուժման ողջ գործընթացը և քայլերի հաջորդականությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչների և ընթացակարգերի շրջանակներում: Հավելենք, որ բուժկենտրոնը ջեռուցվում է կենտրոնացված ջեռուցման համակարգի միջոցով, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են նաև հավելյալ էլեկտրասարքեր»: Նշենք, որ Մերի Թորոսյանի ամուսինը և քույրը դիմել են ՀՀ քննչական կոմիտե։ Aravot.am-ը գործի ընթացքի մասին պարզաբանում է խնդրել ՀՀ քննչական կոմիտեից․ կտեղեկացնենք՝ պատասխան ստանալուն պես»։

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference