Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը

Society

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը ծանոթացել է խորհրդի անդամների հետ՝ ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտների վերաբերյալ իր մոտեցումները, զարգացման միտումները և տեսլականը:

«Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության հիմքն է: Կրթությունը և մշակույթը փոխկապակցված են. կրթությունը կտուժի, եթե դրա մեջ չկա մշակույթի բաղադրիչ և՝ հակառակը: ԿԳՄՍ նախարարության ոլորտները բազմաշերտ են, հետևաբար մեր գործունեությունն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

Այդ պատճառով հանրությունը վերահսկում մեր յուրաքանչյուր քայլ և բարեփոխում, ինչը, իհարկե, շատ պարտավորեցնող է: Մենք շահագրգիռ ենք լսել մեր ոլորտների և պետության զարգացմամբ մտահոգ ցանկացած քաղաքացու արդարացի և առողջ գնահատական:

Այդ առումով հասարակական խորհուրդը լավագույն հարթակն է, քանի որ այստեղ ներկայացված են ԿԳՄՍ բոլոր ոլորտների ներկայացուցիչներ»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, այն է՝ քննարկումների միջոցով հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի համապատասխան բարեփոխումներ իրականացվեն:

Նիստի օրակարգում ներառված էր «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծի քննարկումը: Այն հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ցանկացած փոփոխություն, մասնավորապես, հանրակրթության ոլորտում ի սկզբանե դատապարտված է անհաջողության, եթե հաշվի չի առնվում դրա կարևոր բաղադրիչը՝ մարդկային ռեսուրսը, այս դեպքում՝ ուսուցիչը»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ուսուցիչներին ուղղված նոր քաղաքականությունը:

Ըստ բանախոսի՝ առկա հիմնական խնդիրներն են՝ ուսուցիչների աշխատանքային պայմաններն ու խրախուսման գործիքները, ուսուցչի մասնագիտության հեղինակությունն ու նոր մասնագետների մուտքը համակարգ, ուսուցչական կադրերի որակն ու մասնագիտական շարունակական զարգացումը, ինչպես նաև մանկավարժական նորարարությունն ու ստեղծարարությունը:

«Ընդհանուր առմամբ ուսուցիչների 40 տոկոսն ավելի քան քսանհինգ տարվա աշխատանքային ստաժ ունի։ Սրա համեմատ՝ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչները կազմում են ընդամենը 2 տոկոս, ինչը նշանակում է, որ սերնդափոխությունը տեղի է ունենում դանդաղ:

Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կազմում են ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 11.7 տոկոսը։

60-ն անց ուսուցիչների թիվը գերազանցում է համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների թվին»,- այսպիսի փաստական տվյալներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այժմ հերթական ատեստավորման է ենթակա ուսուցչական համակազմի 56 տոկոսը։

Նրա խոսքով՝ ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրված որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը գործում է կամավորության սկզբունքով:

Ըստ փոխնախարարի՝ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջվում է առնվազն 9 տարի:

2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից միայն 2226-ն ունի առաջին,  122-ը՝ երկրորդ և 1 ուսուցիչ՝  երրորդ աստիճանի տարակարգ,  ինչը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը:

Ժաննա Անդրեասյանը որպես առաջարկվող լուծումներ առանձնացրել է արդեն ներդրված մի շարք գործիքներ, այն է՝ ուսուցիչների գործուղման և տրանսպորտային ծառայությունների և ֆինանսավորման նոր կարգերը, «Տարվա լավագույններ» դրամաշնորհային ծրագրերի մրցույթը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը և այլն:

Անդրադառնալով նոր գործիքի՝ սեփական նախաձեռնությամբ ատեստավորման համակարգի ներդրման ծրագրի նախագծին՝ բանախոսը նշել է, որ այն լինելու է ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:

Կամավոր ատեստավորման արդյունքում նախատեսվում է, որ 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած և հավելավճար կստանան 50 տոկոսի չափով, 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ևս կհամարվեն ատեստավորումն անցած ու հավելավճար կստանան 30 տոկոսի չափով:

Երկու դեպքում էլ ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին:

60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի, իսկ 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը մեկ տարի անց պարտադիր վերաատեստավորման ենթակա կլինի:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, և պարտադիր կդառնա  համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում նաև հերթական ատեստավորման գործընթացում, այն է՝ գործընթացի թվայնացում, վերապատրաստման իրականացում երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների միջոցով, ուսուցչի կողմից կրեդիտների ինքնուրույն հավաքագրման հնարավորություն, վերապատրաստման համակցված եղանակի հնարավորություն՝ առկա և հեռավար միջոցների համադրմամբ, վերապատրաստման ծրագիր և չափորոշիչ:

Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Նրանք նաև մի շարք հարցեր են ուղղել բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգին, նախկին վերապատրաստումների արդյունավետությանը, միասնական կամ այլընտրանքային մոդուլների օգտագործմանը, վերապատրաստման գործընթացում մասնավոր կազմակերպությունների հնարավոր ներառմանը, կամավոր և հերթական ատեստավորումների համեմատությանը, դրանց ժամանակացույցին,  թեմաների ընտրությանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսուցիչների ատեստավորմանը, ինչպես նաև գիտնական ուսուցիչների, մանկավարժների ինքնակրթությանը, էթիկայի կանոններին և այլ խնդիրների:

Նիստի ավարտին հասարակական խորհուրդն ընդունել է որոշում՝ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծին հավանություն տալու մասին:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference