Yerevan, 28.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչ փոփոխություններ են նախատեսվում

Society

ԱԺ նիստում քննարկվում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց փոփոխությունները։

«Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրված է իրավունքի չարաշահման արգելքը։ Մեր հանրությունը հիմա բավական նյարդային վիճակով հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննությունը այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերն իրականացնում են իրավունքի չարաշահում։ Նույնանման միջնորդություններով, վարքագծով ամեն կերպ հասնում են արդարադատության իրականացման հետաձգմանը։ Նախագծով արդեն ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը։ Եվ հնարավորություն է տրվում իրավունքի չարաշահման դեպքում կիրառել սանկցիա»,- ասաց նա։

Մյուս կարգավորումը հետևյալն է։ Ծավալուն քրեական գործերի դեպքում, եթե դատավորն ինչ-ինչ պատճառով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Ըստ Բադասյանի՝ նոր նախագիծը հնարավորություն է տալիս պահեստային դատավորի գաղափարը ներդնել։ Այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, ով մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում, և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չեն լինում գործը նորից սկսել։

Գործառույթների տարանջատում է եղել։ Նախագծով առաջարկվում է, որ դատախազը հստակ պատասխանատվություն կրի քրեական հետապնդման հարուցման, դադարեցման, օրինականության վերահսկողության համար, քննիչը՝ գործի նախաքննության արդյունավետության համար, հետաքննության մարմինը՝ գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների մասով։

«Նաև պաշտպանի դերակատարումն է մեծացել նախաքննության փուլում։ Վերջինիս կողմից ներկայացված տեղեկություններն ապացույցի կարգավիճակ ունեն։ Ներդրվել է փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը։ Մենք հաճախ ականատես ենք լինում անմեղության կանխավարկածի սկզբունքի խիստ տառացի մեկնաբանմանը։ Եվ շատ հաճախ գործերի քննության ընթացքում ասում են՝ դե թող մեղադրանքի կողմն ապացուցի։ Բայց մեղադրանքի կողմը չի կարող ապացուցել այնպիսի փաստեր, որոնք որպես մեղադրյալի բացառիկ իրազեկության հանագամանք են հանդես գալիս։ Օրինակ՝ ապօրինի հարստացման դեպքում գործում է փաստի կանխավարկածը։ Այսինքն՝ եթե անձի ներկայացրած հայտարարագրով չի հիմնավորվում որևէ գույքի ձեռքբերումը, ապա այստեղ համարվում է, որ կգործի եկամուտներով չհիմնավորված գույքի դեպքում փաստի կանխավարկածը։ Եվ անմեղության կանխավարկածի, այսպես ասած, գռեհիկ մեկնաբանություններ ու կիրառումներ չեն լինի դատական համակարգում և նախաքննության փուլում»,- ասաց նա։  

Վերացել է նաև քրեական գործի ձևական հարուցման փուլը, փոխարենը խոսք է գնում վարույթ նախաձեռնելու մասին։ Վարույթ նախաձեռնելու ինստիտուտն է մտցվում, այսինքն՝ հանցագործության մասին բավարար տեղեկությունների դեպքում քննիչը կազմում է արձանագրություն, միանգամից անցնում է նախաքննության իրականացմանը և իրազեկում դատախազին։ Վերացվում է հետաքննությունը որպես առանձին փուլ, այսուհետ հետաքննությունը նախաքննության հետ զուգահեռ է ընթանալու։

«Հստակեցվել են հարկադրանքի միջոցները, ներառյալ ձերբակալման և կալանքի կիրառման նպատակները, հիմքերն ու ընթացակարգերը։ Եվ առաջին անգամ նորամուծություն է Հայաստանի քրեական դատավարությունում լինելու։ Հաճախ լինում են դեպքեր, երբ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչում ձերբակալությունը, այնուհետև քննում է կալանքի միջնորդությունը և բավարարում։ Նման իրավիճակ չունենալու համար ձերբակալման նոր տեսակ կա։ Այսինքն՝ եթե վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ ազատությունից զրկման հիմքեր կան, ձերբակալում է, և հնարավորություն է տրվում կալանքի միջնորդությունը քննել»,- ասաց նա։

Ավելին ՝ այստեղ 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference